f

Անկախ

Տավուշի ժողովուրդն ինքնակազմակերպվում է, առաջիկա օրերը ցույց կտան՝ ինչ կլինի. Բագրատ Սրբազան


Այստեղ հիմնականում չզիջելու, չհանձնվելու եւ պայքարելու տրամադրություններ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«ԵՐկրորդը, շատ կարեւոր հանգամանք գոյություն ունի, որ սա տեղական, գյուղական, միջգյուղական, ներգյուղական մարզային խնդիր չէ, սա հանրապետական, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի խնդիրն է: Հետեւաբար տեղայնացնել ու սա համարել միայն գյուղացիների հարցը, ոչ միայն սխալ է, այլեւ հանցագործություն է:

Իրականում սա ամբողջ գոյության իրավունքի հարցն է: Այդ քայլով ոչ միայն Տավուշը, այլեւ ողջ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ: Խոսքը 2-3 տարածքի մասին չէ:

Նախ հոգեւոր իմաստով, դա մեր սրբազան հայրենիքն է, անկախ նրանից, թե այդ կտրտված Հայաստանի քարտեզով մարդն ինչ կասի, սա մեր հայրենիքն է, որը պետք է մեծանա, ընդլայնվի: Երկրորդը, այսօր դա լրջորեն խաթարելու է մեր գոյության իրավունքը»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով, ժողովուրդն ինքնակազմակերպվում է եւ առաջիկա օրերը ցույց կտան՝ ինչ կլինի. «Կարծում եմ՝ այդտեղ շատ առանցքային քայլեր կան առնելու, որոնք պետք է նպաստեն նաեւ հետագա գործողությունների արդյունավետությանը»:

Նա կարծիք հայտնեց, որ հանձնելու այս գործընթացը չի կանգնելու. «Որովհետեւ ինչքան դա իրենց համար գաղափարական է, այդքան էլ դրսից պարտադրված է: Կոնկրետ համագործակցության պատկեր է մեր առջեւ: Երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը չի կարող գալ իր երկրի սեփական բնակիչներին, իրեն ընտրած քաղաքացիներին ահաբեկել: Դա չլսված բան է: Դա նշանակում է, որ որպես այս երկրի կառավարիչ, նա իրեն դուրս է դրել ամեն ինչից, օրենքից էլ, ընտրությունից էլ, իրենց արձանագրած ծրագրից էլ:

Տեսագրությունները կան, որ ասում էր՝ ձեռքերս կկտրեմ, բայց էս տարածքները չեմ տա, իսկ հիմա ահաբեկում է ժողովրդին: Սա նշանակում է՝ մենք իշխանություն չունենք, մենք ունենք ինքնընդդիմություն: Այն բոլոր ծրագրերը, որ իրենք քարոզել են, հիմա իրենք  հակառակն են քարոզում: Նշանակում է իրենք իրենց ընդդիմություն են»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա հավաստիացրեց, որ Տավուշի բնակչության տրամադրությունները չեն փոխվել. «Ի՞նչ տարբերություն՝ պատերազմ կլինի՞, թե՞ ստորացված ձեւով կլինի այդ ամեն ինչը բոլոր առումներով: Այդ ճանապարհները ինչպե՞ս պետք է սարքեն, որոնց մասին խոսում է:  Եթե խոսենք քաղաքական տերմինաբանությամբ, դրա փոխարեն ի՞նչ եք ստանում, ոչ մի բան»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Հարցին, թե ինչու են սահմանազատումն սկսում Տավուշի մարզին, նա ասաց. «Նպատակը շատ պարզ է՝ փակել Հայաստանի հյուսիսային դարպասները, մուտքը, ելքը դեպի արտաքին աշխարհ: Սահմանափակել, խեղդել, դարձնել մի փոքրիկ ռեզերվացիա: Ի՞նչ տեղի ունեցավ Արցախից հետո, եկան մտան Վարդենիս, Սյունիք, Ջերմուկ, հիմա Տավուշ, ուզում են կտրել ամբողջությամբ: Սա պարզ պատկեր է, միայն անմեղսունակները սա չեն հասկանա»:

Հայաստան Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին