f

Անկախ

«Նիկոլը մի ժեշտակտոր ա վերցրել՝ էդ ա՞ մեր սահմանը. Որ սահման չգիտես, մի խոսա». ոսկեպարցի կին


 

Երեւանից Ոսկեպար գալիս ճանապարհին հուշարձան-աղբյուր կա, դա իմ ամուսնու հուշարձան-աղբյուրն է, դա ընկնելու է թշնամու սահմանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ոսկեպարի բնակչուհին, որը նաեւ գյուղի խանութում է աշխատում. «Ես ինքս էլ 1990-ականներին, կին լինելով, կռվել եմ, մասնակցել եմ, դրա համար հիմա ոչ ահ ունեմ, ոչ վախ: Նիկոլը կռվի մասնակի՞ց է եղել, գիտի՞ ինչ է կռիվը: Գիտի՞, որ այստեղ հուղարկավորված հարազատներ ունենք: Եթե ինքն էլ ունենա հարազատ Ոսկեպարում թաղված, էդպես հեշտ չի տա: Գեղազնիկ Միքայելյանը (ազգային հերոս է-խմբ) իմ տանն է եղել:

Մենք արյուն ենք թափել, ո՞նց հող տանք: Տալիս ենք, բայց թող իրենք էլ մեր հողերը տան: Մեր Բերքաբերից գիտե՞ս ինչքան հող ունենք, 900 հեկտար, էնտեղ ջրհան կայան ենք ունեցել, ես այնտեղ ամուսնուս հետ աշխատել եմ:

Հիմա էլ եկել ասում են՝ ոսկեպարցիք թող գան, գնանք ցույց անեն: Մենք տեղով ցույց ենք: Թող մի օր Նիկոլը ընտանիքով գա»,-ասաց նա:

Ոսկեպարցի կինը ափսոսանք հայտնեց, որ չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. «Կգնայի, կասեի՝ դու Ոսկեպարում եղե՞լ ես, Ոսկեպարում կռվե՞լ ես: Թող գա Միքայելյան Սասունը, որ հիմա ԵԿՄ ղեկավար է, թող գա:

Մեր գյուղապետն ասում է՝ գոնե գետից այս կողմ չգան: Նիկոլը հարցնում է՝ գետը ո՞րտեղ ա: Մի ժեշտակտոր է վերցրել, ասում ա՝ էս ա: Դա՞ է մեր սահմանը: Որ սահմանը չգիտեք, մի խոսեք: Մի հատ Վազգեն լինի, էլ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»,-ասաց նա:

Տեսանյութ Ոսկեպար գյուղ Հայաստան Ոսկեպարի բնակչուհի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին