f

Անկախ

Նախաձեռնության հայտարարությունը բնակարանային ծրագրի փոփոխությունների վերաբերյալ


«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած արշավի արդյունքում միասին կարողացել ենք հասնել ՀՀ Կառավարության կողմից մշակված բնակարանային ծրագրի անընդունելի նախագծի կասեցմանը և հասնել որոշ հաջողությունների։

Վերջին օրերին ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ՝

1. լայն քննարկումներ կսկսեն Արցախի ժողովրդի հետ՝ նրանց տեղավորված վայրերում.

2. բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության (40,000+10,000 դրամ) ծրագիրն՝ առանց փոփոխության կշարունակեն  մինչև տարեվերջ՝ նախկին կրճատումների փոխարեն:

Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը վերջապես արցախցիների հետ քննարկում է իրենց վերաբերող հարցերը, սակայն տարակուսելի է, թե ինչ մեթոդներով են ընտրում հանրային շրջանակների ներկայացուցիչներին: Հաշվի առնելով Նախաձեռնության հասարակական ու ներկայացուցչական բնույթը և հանրահավաքի բազմամարդությունը՝ անառարկելի է, որ բազմաթիվ արցախցիների կողմից Նախաձեռնությունը լիազորված է հասարակական հիմունքներով ներկայացնել նրանց ձայնն ու շահերը: Այնինչ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունը դիտավորյալ կերպով չի ցանկանում հրավիրել Նախաձեռնության ներկայացուցիչներին հանրային քննարկման՝ հերթական անգամ խախտելով ներառականության սկզբունքը և ձևացնելով կեղծ ներառականություն:

Ինչ վերաբերում է բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագրի ժամկետի երկարաձգմանը, ապա ողջունելի որոշում է, սակայն կսպասենք դրա պաշտոնական ընդունմանը: Ի դեպ, պատահական չէ, որ այս հայտարարությունն արել են հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ՝  ենթադրաբար հանրահավաքի մասնակցության վերաբերյալ մարդկանց որոշման վրա ազդելու նպատակով։

Ամեն դեպքում, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացվող՝ բնակապահովման ծրագրի մի շարք այլ էական դրույթներ՝ նույնիսկ վերանայված ծրագիրն անընդունելի է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության համար։

‼️

Խիստ հրատապ ենք համարում բնակարանային հարցը, քանի որ ամեն օր և ամեն ժամ մեր հայրենակիցների բազմաթիվ ընտանիքներ են արտագաղթում Հայաստանի Հանրապետությունից։

‼️

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մարտի 20-ի հանրահավաքին ներկայացած մեր հայրենակիցներին, մեր պայքարը շարունակվում է, քանի դեռ բռնի տեղահանված Արցախի ժողովրդին չեն առաջարկվել արժանապատիվ ու ապահով լուծումներ՝ մեր հավաքական վերադարձի տեսլականով:

‼️

Հանրահավաքի հայտարարությունը հանրագրի տեսքով մարտի 21-ին հանձնվել է ՀՀ կառավարություն՝ այն համարելով մեր դիրքորոշումների հիմնական փաստաթուղթը»:

 

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն 

արցախցի բռնի տեղահանվածներ բնակարանային հարց Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին