Մերձմոսկվայի «Crocus City Hall»-ում ահաբեկչական հարձակում կատարած անձինք, ըստ նախնական տեղեկությունների, զինված են եղել «Vepr» և «Saiga» տիպի՝ 12մմ և 410 մմ տրամաչափի որսորդական հրացաններով, հայտնում է «SHOT»-ը։
Համերգասրահի տարածքը շրջափակված է, անվտանգության ուժերը տեղում շարունակում են աշխատանքները։
Հաղորդվում է, որ կատարված ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով Տվերի մարզի պետհամարանիշներ ունեցող սպիտակ «Renault» մակնիշի ավտոմեքենա է որոնվում, թեև, հնարավոր է, համարանիշները կեղծ լինեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։