f

Անկախ

«Իմնեմնիմի»-ն նույն ժամերին լինելու է եթերում. Սամսոնյանը հատուկ խնդրեց շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան


Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան։

Տեսակցելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մելիքյանն ասել է. «Նարեկ Սամսոնյանի կամքը, վճռականությունը, տեղն է, և բնաբանաբար այս քաղաքական հետապնդումը որևէ կերպ չի ազդել Սամսոնյանի տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ ավելի համոզված է իր համոզմունքներում, որոնց դուք Սամսոնյանի հրապարակային խոսքից, գործողություններից:

Երկրորդը` Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. առաջինը բոլոր այն մարդկանց, որոնք դատարանի, քննչականի, ոստիկանության առջև են եղել և իրենց ներկայությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Նարեկին և Վազգենին...։

Հատուկ շնորհակալություն է հայտնել մեդիայի ներկայացուցիչներին, որոնք բարձր եւ խիտ ինտենսիվությամբ լուսաբանել են այս խայտառակ հետապնդումը, որ ակնհայտ քաղաքական բնույթ ուներ: Մենք ականատես եղանք ծանր վիրավորանքի հանցակազմի վերածնունդին, նորից դաշտ մտնելուն՝ առանց Ազգային ժողով մտնելու

Հատուկ շնորհակալություն հանրային գործիչներին, քաղաքական դերակատարներին, քաղաքական ներկապնակի տարբեր ուղղության գործիչներին»։

Ռուբեն Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ «Իմնեմնիմի»-ն շարունակվելու է. «Ես տեղեկացա, որ նույն օրերին, նույն ժամերին այն լինելու է եթերում, իհարկե, Նարեկը չի լինի, նա երկամսյա կալանքի ներքո է, Վազգենի մասով որոշումն այսօր է հրապարակվելու»:

Հիշեցնենք, որ  «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։

Նախօրեին դատարանը որոշեց Ն.Սամսոնյանը 2 ամիս կալանավորել է, Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ  դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 11։00-ին։

Հայաստան Ռուբեն Մելիքյան Նարեկ Սամսոնյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին