Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը 2023 թվականին կանխել է կիբերհարձակման ավելի քան 2 միլիոն փորձ։ Այս մասին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում կառավարության (2021-2026 թվականների ծրագրի) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ` մարտի 25-ին, ասաց ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
Նրա խոսքով, 2023 թվականին շարունակվել են աշխատանքները պետական տարբեր գերատեսչությունների պաշտոնական կայքերի, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների և տեղեկատվական այլ համակարգերի կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ։
«ԱԱԾ-ն 2023 թվականին կանխել է կիբերհարձակման ավելի քան 2 միլիոն փորձ»,- ընդգծեց Աբազյանը։