f

Անկախ

Ազատ մամուլը շատ կոշտ հետապնդման էր ենթարկվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հիմա ականատես ենք նույն գործընթացներին. «փոդքասթը» հավասարեցված է մամուլին. Նախշքարյան


Տարիներ շարունակ իրավաբանները ջանք են գործադրել, որ ապաքրեականացվի վիրավորանքը, ինչը վերջապես հաջողվել է, իսկ այժմ առկա է բոլորին անհայտ մի հանցակազմ, որը նախատեսված չէ որևէ երկրի քրեական օրենսգրքով, ստեղծվել է և հիմա էլ ծառայում է իշխանական ուժերին՝ հետապնդումներ իրականացնելու համար։ Սա նահանջ էր։ Հնարվել է մեկ այլ ձևակերպում՝ նույն «վիրավորանքի» բովանդակությամբ՝ քրեականացված։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։

Զարուհի Նախշքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքով նախատեսվել էր քրեական հետապնդում՝ ծանր վիրավորանքի համար, ինչի կապակցությամբ եվրոպական կառույցները մեծ դժգոհություն և քննադատություն հնչեցրին, որի արդյունքում՝ ինչպես ներառել էին հոդվածը, այդպես էլ՝ «խելոք հեռացրեցին»։

«Նույն ժամանակահատվածում ներառեցին այս անհասկանալի հանցակազմը։ Թեև ես ինձ քրեական իրավունքի մասնագետ չեմ համարում, բայց, հաշվի առնելով, որ հետապնդում է իրականացվել այդ հոդվածով՝ փորձեցի հասկանալ, թե ինչ հանցակազմ է և բոլոր իրավաբանական գրականությունը, վերլուծությունները, մեկնաբանությունները, այդ թվում՝ թե ԽՍՀՄ, թե դրանից հետո, թե տարբեր երկրների քրեական օրենսգրքով նախատեսված՝ մոտ կանգնած հանցակազմերը՝ որևէ տեղ չտեսա այդպիսի ձևակերպում՝ խուլիգանությունը, որն իրականացվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Որևէ կերպ սա չի համապատասխանում խուլիգանության սահմանման և վերլուծական մեկնաբանությունների հետ։ Սա մի տարօրինակ բան է, որը որպես քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք հնարվել է և կիրառվում է»,-ասաց Զարուհի Նախշքարյանը՝ նշելով, որ այդ հետապնդումը կարող է մեկնաբանվել բացառապես քաղաքական համատեքստում, խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է։

Դիտարկմանը, որ քաղհայցերի դեպքում հայցը ներկայացվում է անձի կողմից, ում ընկամամբ հնչել է ենթադրյալ վիրավորանքը, այս դեպքում՝ խոսքը Փաշինյանի մասին է, բայց քրեական հետապնդում հարուցում են իրավապահները՝ առանց նրա բողոքի, այսինքն՝ իրավապահնե՞րն են Փաշինյանի փոխարեն վիրավորվում, ով է լինելու տուժողն այս գործով, Նախշքարյանն արձանագրեց, որ տուժողի հարցն առկա է մի քանի քրեական գործերով, այսինքն՝ գոյություն չունի տուժող, բայց կա քրեական հետապնդում։

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է, որ ոստիկանությունը ստանձնել է պաշտոնատար անձանց անձնական սպասարկման, ծառայության պարտականությունները և այս գործընթացում հատուկ դեր է նախատեսված քննչական մարմինների, դատական մարմինների համար։ Դատական համակարգն՝ ահաբեկված այս վերջին շրջանում տեղի ունեցած հետապնդումներով և գործընթացներով՝ նույնպես իր պատասխանատվության բաժինն ունի խոսքի ազատության այսպես համատարած, կոպիտ, ցինիկ ոտնահարման պրոցեսներով»,- ասաց Նախշքարյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց ժամանակները, երբ ազատ մամուլը շատ կոշտ հետապնդման էր ենթարկվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ապա՝ Ա1+-ի հետ կապված խնդիրները, թերթեր, կուսակցություններ էին փակվում, եւ նկատեց՝ ներկայումս ականատես ենք եղել նույն գործընթացներին՝ ազատ մամուլի՝ «փոդքասթի» դեպքում, որը նույնպես հավասարեցված է մամուլին։ Նախշքարյանը նկատում է՝ տարիներ շարունակ իրավաբանները ջանք են գործադրել, որ ապաքրեականացվի վիրավորանքը, ինչը վերջապես հաջողվել է, իսկ այժմ առկա է բոլորին անհայտ մի հանցակազմ, որը նախատեսված չէ որևէ երկրի քրեական օրենսգրքով, ստեղծվել է և հիմա էլ ծառայում է իշխանական ուժերին՝ հետապնդումներ իրականացնելու համար։

 

«Մենք հիշում ենք, որ վիրավորանքը ներառվեց, անձինք կալանավորվեցին, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանը, որը դահլիճում մահացավ։ Այժմ նույն շրջապտույտի մեջ ենք մտնում։ Ոչ ոք մտահոգված չէ այս խնդրով և, կարծում եմ, պատահական չէ, որ սա համադրվել է Տավուշի չորս գյուղերի և մյուս գյուղերի հանձնման պրոցեսների ժամանակահատվածի հետ։ Ամեն ինչ պետք է համակցությամբ նայել»,- նշեց Նախշքարյանը։

Այսպես կոչված, «համացանցային խուլիգանությունը», Նախշքարյանի գնահատմամբ՝ նահանջ է, հնարվել է մեկ այլ ձևակերպում՝ նույն «վիրավորանքի» բովանդակությամբ՝ քրեականացված։ Խուլիգանությունն ունի մի քանի հատկանիշներ, որոնք բացարձակ նախատեսված չեն այս «հանցակազմում»։ Հարցին՝ արդյո՞ք կանխատեսելի չէ, որ սա հետագայում միջազգային ատյաններում, ինչպես նաև՝ կառույցների կողմից կարող է ի վնաս ՀՀ-ի լինել՝ Նախշքարյանը նշեց, որ իրենց ընդհանրապես չի մտահոգում եվրոպական տարբեր միջազգային դատարանների արձագանքը, դրանք լինելու են ավելի ուշ։

մամուլի ազատություն Նիկոլ Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյան Զարուհի Նախշքարյան Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին