f

Անկախ

Բելգիայում թուրքական ռասիստական խմբերը հարձակվել են քրդերի վրա


Բելգիայի Լյովեն քաղաքի Հեյսդեն-Զոլդեր թաղամասում կիրակի Նովրոզի տոնակատարությունից հետո թուրքական ռասիստական խմբերը հարձակվել են քուրդ ընտանիքների շարասյան վրա, որոնք վերադառնում էին իրենց տները։ Տեսանյութերը տարածվում են համացանցում։

Միջադեպը հանգեցրել է զգալի լարվածության և բռնության՝ հարձակումն ուղեկցվել է «թաքբիր» վանկարկումներով՝ ջիհադիստների կարգախոսը։ Հաղորդվում է, որ հարձակվողները վնասել են մի շարք մեքենաներ, փորձել են ուժով ներթափանցել տուն, որտեղ պատսպարվել էին տասնյակ մարդիկ:

Ականատեսները պատմել են, որ հարձակվողները փորձել են այրել տունը՝ վտանգի ենթարկելով ներսում գտնվող շուրջ 40 մարդու։ Իրավիճակի լրջությունը հանգեցրել է ոստիկանության միջամտության։ Գերմանիայում քրդական համայնքը դատապարտել է տեղի ունեցածը՝ X-ում միջադեպից տեսանյութեր հրապարակելով։

«Պահանջում ենք ամբողջական պարզաբանում և անհապաղ գործողություններ։ Չի կարող այնպես լինել, որ մարդիկ նման բռնության ենթարկվեն Եվրոպայի սրտում իրենց ծագման կամ իրենց քաղաքական հայացքների պատճառով»,- ասվում է գրառման մեջ։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ՝ ծեծի կամ դանակահարության հետևանքով։ Թեև վնասվածքների չափի մասին մանրամասն տեղեկություններ չկան, տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ տեղեկությունների՝ հարձակվողները ծածանել են թուրքական դրոշը և ցուցադրել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: 

Տեսագրությունները ցույց են տալիս բռնության  պատկերները, այդ թվում՝ քրդերի դաժան ծեծը, որոնք անշարժ պառկած են գետնին՝ շրջապատված հարձակվողներով, որոնք թուրքերեն վիրավորանքներ են բղավում: Հարձակվողները պղծել են նաև քրդական համայնքի համար կարևոր խորհրդանիշներ՝ միաժամանակ վառելով քրդական ազգային գույները ներկայացնող դրոշներ։
 

Աշխարհում Բելգիա Թուրքիա քրդեր

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին