f

Անկախ

Հաստատվել է Երևանի պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման ծրագիրը


«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մշակած ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 25-ի 432-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Երևանի պետական համալսարանի մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման վերապատրաստման դասընթացի 3-ամսյա մոդուլները:

Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտներն են՝

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (5 կրեդիտ՝ 150 ժամ, որից 70 ժամ՝ լսարանային, 80 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Մանկավարժություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Հոգեբանություն (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից՝ 60 ժամ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Մասնագիտական կամընտրական դասընթացներ. ուսուցման և դասավանդման մեթոդիկա (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ    լսարանային, 60 ժամ ինքնուրույն և արտալսարանային)

Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ (4 կրեդիտ՝ 120 ժամ, որից 60 ժամ՝ լսարանային, 60 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)

Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ՝ 90 ժամ)

Մանկավարժական պրակտիկա (6 կրեդիտ՝ 180 ժամ)

Ընդամենը 30 կրեդիտ՝ 900 ժամ: Մեկ ECTS կրեդիտը համարժեք է 30 ժամ լրիվ /լսարանային, արտալսարանային և ինքնուրույն/ ուսումնական բեռնվածությանը:

Հայաստան ԵՊՀ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին