f

Անկախ

Նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով. ՊԵԿ


Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ռեժիմով անմիջապես սահմանային անցակետում իրականացնում այդ ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները, ստանում ապրանքը և անմիջապես տնօրինում այն:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի քանակն անընդհատ ավելանում է։ ՊԵԿ-ի վիճակագրությամբ՝ միայն օգտվող ընկերությունների թիվը 2023-ին արդեն իսկ աճել է ավելի քան 173 տոկոսով։ Ներկայացված հայտարարագրերի քանակը, եթե 2022-ին կազմել է 2300, ապա 2023-ին՝ 9000, իսկ ներկա պահի դրությամբ թիվը հասել է 11 300 հայտարարագրի։

Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլևս կարիք չի լինում ներմուծված բեռը տեղակայել ժամանակավոր պահպանության պահեստներում, ինչի շնորհիվ տնտեսվարողները խնայում են ժամանակ և ֆինանսական միջոցներ։ Մինչ համակարգի գործարկումը, ներմուծված բեռը ժամանակավոր պահպանության պահեստներում պահպանության համար, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր բեռնատար տրանսպորտային միջոցի համար ստիպված լրացուցիչ վճարումներ էին կատարում, օրական միջինում 20 հազար դրամ, այնինչ,  նախնական մաքսային հայտարարագից օգտվելու պարագայում, այժմ ապրանքների պահպանության համար որևէ գումար վճարելու անհրաժեշտություն այլևս չկա։ Մեկ տարվա ընթացքում նախնական մաքսային հայտարարագրմամբ ապրանքներ ներմուծող բեռնատար տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է ավելի քան 4 անգամ։ Եթե 2022 թվականի ընթացքում այդ մեթոդով ապրանքներ են ներմուծվել շուրջ 4000 բեռնատարի միջոցով, ապա 2023 թվականին՝ թիվը հասել է արդեն  շուրջ 16800-ի։

Հայաստան ՊԵԿ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին