f

Անկախ

Երևանը վերածվում է ապրելու համար ոչ հարմարավետ քաղաքի. Սարհատ Պետրոսյանը` խնդիրների մասին


Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է Երևանի քաղաքաշինական խնդիրներին, նաև «Ակադեմիական քաղաք» նախագծին։

Երևանի քաղաքաշինությանը վերաբերող ցանկացած քայլ, որը չի անցնում որոշումների կայացման, պլանավորման ճանապարհ և ինչ–որ մեկի կապրիզն է, սխալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը` անդրադառնալով մայրաքաղաքի ներկա քաղաքաշինական խնդիրներին։

Երևանը զարդարում են «ինստագրամյան», «տիկտոկյան» սերնդի ծառերով

Որպես նման «կապրիզի» օրինակ Պետրոսյանը նշեց Թումանյան փողոցում վերջին օրերին իրականացվող ծառահատումները` նոր տեսակներ տնկելու նպատակով։

«Ես այդ փողոցում եմ բնակվում։ Պարզ հիշում եմ` այն մայթին, որտեղ բնակվում եմ, կար 4 ծառ, որոնց վրա ցուցանակ փակցված չէր։ Այսինքն` դրանք պետք է պահպանվեին։ Այսօր պահպանված է միայն մեկը։ Իբր նախապես պլանավորվել է, իրազեկվել է, բայց ամեն ինչ արվել է ուղղակի անելու համար, ինչպես մենք ենք ասում` «պտիչկայի» համար։

Մի թեղի կար, ուղիղ թեքահարթակի դիմաց։ Այդ ծառը հատել են, տեղը հուդայածառ են դրել։ Ոչ ոք չի ասել` մի հատ եկեք գծագրով նայենք` արդյոք այստեղ պետք է լինի, թե գուցե պետք է ծառը մի մետր այն կողմ տանք, որ այդ թեքահարթակով անցնող սայլակով մարդը ծառին չբախվի»,– ասաց Պետրոսյանը։

Քաղաքապետարանի ընտրած ծառատեսակները ճարտարապետը համարում է «ինստագրամյան», «տիկտոկյան» սերնդի պատկերացմանը համապատասխանող։ Նրա համոզմամբ` հուդայածառ փողոցում մեկ–երկու հատ կարելի է ունենալ` այն գեղագիտական տեսք է ապահովում։ Բայց եթե ամբողջ փողոցն է այդ ծառատեսակով պատված, անհրաժեշտ ստվեր և զովություն չի լինելու։ Մեր զրուցակիցը չի վիճարկում` թեղիներն իսկապես խնդիրներ ունեին, դրանք խնամելն ու պահպանելը ծախսատար էր։

Բայց դա չի նշանակում, որ Թումանյան փողոցի բոլոր թեղիները պետք էր մի շաբաթում հատել և փոխարենը տնկել դեկորատիվ ծառեր։ Իսկ որպեսզի նորատունկ ծառերը հասնեն սաղարթ ունեցող ծառի հասակին, և մարդիկ դրանց մոտ նկարվեն ինտերնետում հրապարակելու համար 5-10 տարի պետք կլինի։

Մի գրամ անգամ չեմ կասկածում` Ակադեմիական քաղաքը չեն սարքելու

Մեկ գիշերում, առանց լուրջ մասնագիտական քննարկման ու գնահատականների ընդունած որոշում. Պետրոսյանն այսպես է բնութագրում Ակադեմիական քաղաքի կառուցման որոշումը։

«Այն, որ Ակադեմիական քաղաքը չեն սարքելու, մի գրամ անգամ չեմ կասկածում։ Ներկա հանրային կառավարումն ի վիճակի չէ այդ նախագիծն իրականացնելու, ես դրա համար շատ հանգիստ եմ։ Նույնիսկ իրենք են խոստովանում, որ չեն կարողանում նորմալ ծորակ ու կախիչ դնել դպրոցներում։ Բայց, որ տեսնում եմ, թե այդ նախագծի անվան տակ որքան ժամանակ է ծախսվում ու որքան գումարներ են մսխվում, ինչ–որ մարդիկ են գնում–գալիս, լուրջ դեմքով ինչ–որ բաներ են անում և այլն, դա է ափսոս»,- ասաց ճարտարապետը։

Սարհատ Պետրոսյանի ամենամեծ մտավախությունը, սակայն, այն է, որ մինչև Ակադեմիական քաղաքը կառուցելը իշխանությունը սկսի վաճառել բուհերի ներկայիս շենքերը։

Բացի այդ, ճարտարապետը շեշտեց` Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանն ունի ուսանողական թաղամաս կամ այսօրվա եզրույթով ասված`Ակադեմիական քաղաք։

«Թամանյանի նախագծած պոլիտեխնիկական ինստիտուտի հանրակացարանների տեղում այսօր աճած շենքերը, որ վաճառում են որպես «մշակութային ժառանգություն», ինչպես գրված է գովազդի վրա, իրականում հենց Թամանյանի նախագծած մշակութային ժառանգությունը քանդելով են անում։ Այդ տրամաբանությամբ կազմաքանդելու են Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի ֆունդամենտալ լուծումները»,– նկատում է մասնագետը։

Նա նաև արձանագրում է, որ այն հատվածը, որտեղ նախատեսվում է Ակադեմիական քաղաք կառուցել, Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է որպես կանաչ գոտի։ Այսինքն`այն կանաչ տարածքը, որը պետք է Երևանին մաքուր օդ ապահովեր, այսօր կառուցապատվում է։

Կադաստրի նախկին պետը նշում է, որ նախագծի իրականացման համար ամենալուրջ խնդիրը ներդրումներ ու ֆինանսավորում գտնելն է։ Անգամ, եթե հաջողվի վաճառել պետությանը պատկանող մասնավորեցման ենթակա բոլոր շենքերը`բուհերի շենքերի հետ միասին, ստացված գումարը ներկայացված ամբիցիոզ ծրագրին չի բավականացնի։

 

«Մենք հետազոտություն ենք արել, որ այս բոլոր գույքերի վաճառքից ստացված գումարը ծածկելու է Ակադեմիական քաղաքի ծախսերի 1/5 մասը։ Այն էլ, եթե բոլոր շենքերը ներկայիս շուկայական գներով վաճառվեն»,– նշում է Պետրոսյանը` որպես օրինակ հիշելով Երևանի կենտրոնում գտնվող նախկին պոլիկլինիկաների մի քանի շենքերը, Հանրապետության հրապարակի նախկին փոստի շենքը, որոնք տարիներով դրված են մասնավորեցման, բայց մինչ օրս չեն գտնում իրենց գնորդներին։

Պաշտոնյաները նախընտրում են քննարկել այն հարցերը, որոնք «լայքեր» են բերում

Երևանի կանաչ տարածքները կառուցապատվում են և բնական է, որ ջուրը սկսում է հոսել փողոցներով։ Պատասխանելով ամեն անգամ հորդ անձրևից հետո Երևանի փողոցների հեղեղման մասին հարցին` նկատեց Սարհատ Պետրոսյանը։

«Հաջորդ խնդիրն այն է, որ Երևանում պատշաճ չի իրականացվում հեղեղատար համակարգի պահպանությունը, որովհետև մի քիչ հասկանալի էլ չէ` ով պիտի դրանով զբաղվի։ Ենթադրվում է, որ այն պետք է կառավարի Երևանի քաղաքապետարանը, բայց կոյուղին ու ջրահեռացումը տրված են մասնավոր ընկերությանը` «Վեոլիա ջրին»։ Եվ, քանի որ մերոնք ավելի շատ նախընտրում են քննարկել այն հարցերը, որոնք ավելի շատ «լայքեր» կբերեն, այդ հարցերով Երևանում ոչ ոք չի զբաղվում»,– ասում է Պետրոսյանը։

Ջրահեռացման համակարգի խնդիրներից ճարտարապետը նշում է ոչ միայն հեղեղատարների բացակայությունը, այլև որոշ տեղերում կոյուղատարների ու հեղեղատարների միացումները, ինչի խցանումների դեպքում հավելյալ խնդիրներ են առաջացնում։ Նրա խոսքով` չկա նաև մայթերի կառուցման ընդհանուր մոտեցում։ Եվ սրճարանի սեփականատերը կարող է մայթի վրա իր ցանկությամբ փոքր «գետակ» կառուցել, որով անձրևաջրերը հոսեն դեպի փողոց։

 

Երևանի քաղաքաշինական խնդիրները, չնայած դրանց բազմազանության ու ծավալին, Սարհատ Պետրոսյանի կանխատեսմամբ, այսօր դեռ չեն հասել վտանգավորության այն մակարդակին, որի հետ մայրաքաղաքը կարող է բախվել տարիներ հետո։ Խոսքը թե՛ սեյսմիկ ռիսկի, թե՛ բնապահպանական վտանգների, թե՛ բնակչության խտության ու անհրաժեշտ ենթակառուցվածքների անհամամասնության մասին է։ Թամանյանի նախագծած հրաշալի քաղաքը, ճարտարապետի գնահատմամբ, այսօր մեր ձեռքով, մեր աչքի առաջ վերածվու է ապրելու համար ոչ հարմարավետ ու ոչ պիտանի մի միջավայրի։

Սարհատ Պետրոսյան Երևան ծառահատում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին