f

Անկախ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 26-ից մարտի 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 6-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, փաստաթղթեր ոչնչացնելու, սուտ ցուցմունք տալու, սառը զենքի հայտնաբերման և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, խարդախության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին