f

Անկախ

«Հարավկովկասյան երկաթուղին» «ՌՈւՍԱԼ Արմենալի» սարքավորումները դուրս տանելու հայտ չի ստացել. մամուլի քարտուղար


Լուրերը եւ հրապարակումներն այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իբր «ՌՈւՍԱԼ Արմենալի» սարքավորումները դուրս տանելու հայտ է ստացել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարտի 27-ին հայտնել է «Հարավկովասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Նա ավելացրել է, որ «ՌՈւՍԱԼ Արմենալ» ձեռնարկությունից ոչ ոք «ՀԿԵՈւ» չի եկել։ Գրձելյանը նշել է, որ ձեռնարկությունն ինչպես փոխադրել, այնպես էլ շարունակում է փոխադրել պատրաստի արտադրանքը։ «Այդ փոխադրումներն իրականացնում է «Հարավկովկասյան երկաթուղին»,- նշել է նա։

«ՌՈւՍԱԼ Արմենալ» ձեռնարկության ներկայացուցիչ Նաիրի Մարկարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, իր հերթին, հայտնել է, որ չունի այն տեղեկությունը, որը տարածել են ԶԼՄ-ները։ «Չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկությունը։ Ես բամբասանքներով եւ այլ մարդկանց խոսակցությունները տարածելով չեմ զբաղվում»,- ընդգծել է նա։

Մի քանի օր առաջ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, որ «ՌՈւՍԱԼ Արմենալ» գործարանը առաջիկայում լուծարվելու է։ Նշվել էր, որ սարքավորումների մի մասը կտեղափոխվի Ռուսաստան, ինչի համար կպահանջվի մոտ 200 վագոն։ Հրապարակման մեջ նշվել էր, որ արդեն պայմանավորվածություն կա ձեռնարկության եւ «Հարավկովկասյան երկաթուղու» միջեւ Ռուսաստան 200 վագոն ապրանք ուղարկելու մասին։

Հայաստան Հարավկովկասյան երկաթուղի

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին