f

Անկախ

Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից


Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է», - ասաց Կոստանյանը։

Հավելենք, որ Հակակոռուցիոն կոմիտեն մի քանի դրվագով քրեական գործ է հարուցել Հովսեփյանի դեմ: Վերջինս մեղադրվում է  պետական միջոցների յուրացման և փաստաթղթի կեղծման մեջ: Իրավապահ մարմնից Aysor.am-ին հայտնեցին, որ այս պահին նախաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ թիվ 130 դպրոցում կրքերը թեժացան Տեսչական մարմի ստուգումների արդյունքում ի հայտ եկած խախտումներից հետո, երբ տնօրեն Նվարդ Հովսեփյանը դպրոցի փոխտնօրեններին պարտադրել էր աշխատել ծնողների և աշակերտների հետ, որպեսզի սուտ մատնություն տային, թե դասացուցակում առկա բոլոր դասերը ուսուցանվել են:

Մինչդեռ, ըստ փաստերի, գումարները դուրս են գրվել և յուրացվել: Փոխտնօրեններից մերժում ստանալուց հետո դպրոցում իրավիճակը լարվել էր։ Հովսեփյանը դպրոցում սկսել էր շրջել ոստիկանների ուղեկցությամբ, այնուհետ մեկնել արձակուրդ, որից չի վերադարձել:

Այսօր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թիվ 116 դպրոցի ուսուցչուհի Նելլի Ղարազրյանը: Դպրոցից Aysor.am-ին հայտնեցին, որ այս պահին մթնոլորտը հանգիստ է:

 

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց աշխատանքից ազատում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին