f

Անկախ

«Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը». Լիլիթ Գալստյան


ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ո՞ՐՆ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լևոն Տեր-Պետրոսայնն ու <<պետության ու ազգի պաշտպաններն>> անազնիվ ու թափանցիկ աղմուկ են բարձրացրել: Միանգամից ասեմ՝ ազգն ու պետություն-պետականությունը միշտ պետք է պաշտպանել: Այս կեցվածքն անսակարկելի է, բայց պատեհապաշտության կոնտեքստում այն նույնքան խոցելի է և մերկապարանոց: Նաև պարտվում է և արժեզրկվում, երբ այդ վեհ արժեքների քողի ներքո անձնական ամբիցիաներ ու չկայացած երազանքների իրագործման հեռանկար է հետապնդվում, սեփական դեմքը փրկելու մի վերջին ճիգ:

Լևոն Տեր- Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու փրկչական տագնապն, իհարկե, բացատրելի է: Հասկանում եմ նրա ցավն ու ցայտնոտը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում <<հեղափոխությունը>>: Նույնքան ցավալի է և ցայտնոտային, երբ զուգահեռաբար արձանագրում է Ն. Փաշինյանի գահավիժող վարկանիշը:

Ի դեպ, ամենայն ցավով, ես էլ եմ ափսոսում ու դառնանում որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար: Ինձ պես շատ շատերն են դառնությամբ փաստում այս իրողությունն ու արձանագրում ձախողումը: Նիկոլը չկարողացավ, սա թանձրացող ճշմարտություն է, որը չի կարող ուրախացնել ոչ մի հայ մարդու: Եվ ավաղ, այս ձախողումը միայն Նիկոլինը չէ, սա գին ունի, որի համար հատուցում ենք բոլորս, նախ՝ պետականությունը: Անդառնալիության կետն արդեն անցել ենք:

Հիշեցնեմ կիսատ ու սելեկտիվ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին և անցնեմ առաջ:

Այո, համաձայն եմ՝ ԼՏՊ-ի առաջին հաստատումին՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Սա շատերն էին հասկանում, դեռ երեք ամիս առաջ: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը <<պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները>>: Մենք նաև հայտարարեցինք՝ <<… ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում>>:

Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ, քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն:

Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի տարաձայնություններն ու կոնտեքստները՝ մարտի 23-ին Հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը:

Եվ ի՞նչ՝ ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն:

Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով:

Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Այստեղ որտե՞ղ է դավաճանությունը:

Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, միանձնյա ցայտնոտային կառավարում, ռազմավարական խնդիրների տոտալ բացակայություն…արդյունքում՝ տարածաշրջանի բացասական ռեկորդակիրն ենք, տնտեսական, սոցիալ-հոգեբանական կոլափսով և հարևանին ներողություն խնդրելու անմակարդակ վարքով:

Դուք հասկանու՞մ եք, որ ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…շատերն արդեն խոսում են հումանիտար աղետի և միջազգային աջակցություն խնդրելու մասին:

Ի դեպ, արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված ԼՏՊ-ն և պետականամտության հորդորներով հանդես եկող այլք, որքա՜ն հասուն և պետականաբարո կլիներ, եթե ժամանակին ձեր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տայիք և հորդորեիք քաղաքական երկխոսության գնալ՝ իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը:

Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել “ժողովուրդ ջան” պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով՝ մերժելով օգնության ձեռքն ու երկխոսությունը: Այդ ձեռքի և առաջարկների հետևում ժողովուրդ կա...Հենց սա պետական չէ, սա պետության կառավարչի և կառավարման որակ չէ, այն էլ աղետ-պատերազմի պահին:

Ու՞ր էին ՛՛պետության և իշխանության պաշտպան՛՛ ԼՏՊ-ն և մյուսները, երբ Ն.Փ-ը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում և այդպես էլ արվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում էր հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրն հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը:

Ասացեք, այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…

Շատ հստակ է գնահատականը՝ ՆՓ-ը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու հանձնառությունը: Մերժելով՝ նա քանդում է պետականությունը, տեղը չկարողանալով կառուցել նորը, խոստացածը... Մի՞թե դժվար է սա տեսնելը:

Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրության մի վերջին ձախող ճիգ:
Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին»:

Լիլիթ Գալստյան Լևոն Տեր-Պետրոսյան ֆեյսբուքյան գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին