Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշվում է հաղորդագրության մեջ։