f

Անկախ

Պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը եղել է Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը


Ռուբեն Վարդանյանի գրասենյակի գրասենյակը հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով նրա գործունեությունը պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ: 

Ռուբեն Վարդանյանի գործունեության  կարևոր ուղղություններից մեկը միշտ եղել է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը: Ընդ որում՝  նա ոչ միայն Հայաստանում ու Արցախում է վերականգնել ու վերակառուցել պատմամշակութային հուշարձանները, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս: Քչերը գիտեն, որ նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ են վերականգնվել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ տաճարը (13-րդ դար), Սինգապուրի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), Իրանում գտնվող հայտնի Թադեի վանքը (6֊9 դարեր):

Նա մեծ հարգանք ուներ ոչ միայն մեր ազգային, այլև այլոց  ժառանգության նկատմամբ: 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով  է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող  Գոհար տիկնոջ վերին մզկիթը: «Մենք մշակութային արժեքներ ունենք Երուսաղեմում, Սինգապուրում, Վրաստանում, Իրանում և այլ վայրերում: Մեզ համար կարևոր է, որ դրանք պահպանվեն: Եթե մենք ուզում ենք, որ մյուս երկրներում  հարգեն ու պահպանեն մեր մշակույթը, մենք էլ պիտի հարգենք ուրիշներինը այստեղ»,-մզկիթի վերաբացմանն ասել էր Ռուբեն Վարդանյանը: 

Նրան հաջողվում էր այդ գաղափարների շուրջ համախմբել իր համախոհներին  ու ընկերներին, ու այդ հավաքական ներուժն ուղղել համազգային նշանակության ծրագրերի իրագործմանը:

Կից տեսահոլովակը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված  պատմամշակութային և հոգևոր  ժառանգության պահպանման ծրագրերի մասին է:

Ռուբեն Վարդանյան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին