Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել ու գրել.
«Ծառերը մորթեցին, հերթական տնօրենին ծափողջույններով «մեծարեցին» ու գնացին Սուրբ Զատիկի տոնին պատրաստվելու… Առավոտյան եկեղեցի կգնան, երեխաներին կգրկեն և կավետեն. «Քրիստոս հարեավ ի մեռելոց. օրհնեալ է հարությունը Քրիստոսի»…»։
Տեսանյութում լսվում է, թե ինչպես է քաղաքացին զգուշացնում. «Ոչինչ դեռ պատասխան եք տալու այս ամենի համար, դժոխքի դռները բացվելու են լայն»։