f

Անկախ

Պատկերացնո՞ւմ եք՝ Չերչիլը կառավարության նիստում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նիկոլական տեքստեր ասեր. Աշոտյան


Կառավարության վերջին նիստին Փաշինյանի պոռթկումն Արցախի պետական ինստիտուտների հասցեին և դրան հետևած իշխանամերձ տեղեկատվական գրոհը սպասելի էին։ Արցախի նախագահի հարցազրույցը ֆրանսիական լրատվականին ընդամենը առիթ էր, թրիգեր՝ վաղուց կուտակած մաղձը, որն արտահայտվում էր մինչև նիկոլական զեղումն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին տարբեր սկանդալների մեջ ներքաշելով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլի հիմնավորումները, թե՝ «Հայաստանում պիտի լինի ընդամենը մեկ կառավարություն», գրեթե ինչպես միշտ՝ քննադատության չեն դիմանում։

Նախևառաջ անառարկելի է, որ Արցախի պետական ինստիտուտների մանդատը չի տարածվում  և չի կարող տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքի և քաղաքացիների վրա։ Գուցե հոգեբանորեն Նիկոլին դիսկոմֆորտ է, որ իր իսկ մեղքով Հայաստանում են հայտնվել իր ազդեցությունից դուրս գտնվող Արցախի պետական կառույցները։ Սակայն ակնհայտ է, որ դա չէ Հայաստանում իշխանությունը զավթած ֆյուրերի նյարդային պահվածքի հիմնական պատճառը։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը և Ալիևը միասնական ջանքերով տապալելով Արցախի պետականությունը՝ հիմա քլինինգային օֆիսի մաքրուհիների ջանասիրությամբ փորձում են ջնջել երկրորդ հայկական պետության ցանկացած ցողունային բջիջ։ Ալիևը պայքարում է այդ ինստիտուտների շենքերի դեմ (հիշեք ԼՂՀ ԱԺ շենքի գմբեթի քանդումը) և հայերի հոգևոր-մշակութային հետքն է վերացնում Արցախում։ Իսկ Նիկոլին վերապահված է տարրալուծել արցախահայերին և թաղել Արցախի պետականության մասին հիշեցնող ատյանները։

Հատկանշական է, որ այն ընթացքում, երբ Նիկոլը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ, որոնք ոչ միայն Ադրբեջանի ներսում արագորեն զարգանալու հնարավորություն են ստացել, այլև դուրս են գալիս միջազգային ասպարեզ՝ աշխատանք դեսպանատների հետ, միջազգային կառույցների հետ կումունիկացիա և այլն։

Անկեղծ պետք է լինեմ և ասեմ, որ Արցախի պետական կառույցներից ավելի ակտիվ գործունեություն է ակնկալվում՝ Արցախի հարցի՝ միջազգային քաղաքական օրակարգից չվերանալու համար։ Հասկանում եմ, որ արցախահայության ծանր սոցիալ-տնտեսական, հոգեբանական իրավիճակում և Հայաստանի գործող ռեժիմի թշնամական վերաբերմունքի պարագայում դա շատ բարդ մարտահրավեր է։ Սակայն այս հարցը կենսական է և պարտադիր է այն առաջնահերթ դիտարկելը։

Էլի ազնիվ պետք է խոստովանել, որ այս խնդիրը միայն Արցախի ղեկավարության պարտականությունը չէ, այլև ողջ հայ ժողովրդինը, ներառյալ՝ Սփյուռքը։ Այնինչ իմ տեսադաշտում (գուցե ես չգիտեմ) այդպիսի համազգային աջակցություն չի երևում։

Այս համատեքստում մի շեշտադրում պիտի անեմ։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում նույնպես մենք պարտվում ենք Նիկոլին կոնցեպտուալ առումով։ Ի՞նչ նկատի ունեմ։ Փաշինյանի գործողությունները, որքան էլ քաոտիկ և հախուռն թվան, իրականում նախապես մշակված ծրագրերի՝ նպատակների, խնդիրների, քայլերի արդյունք են, որոնց ի պատասխան՝ ընդդիմության և հասարակության արձագանքը և հակազդումը տարերային են, չհամակարգված, անհետևողական։

Այդ մեթոդական ճգնաժամը վերաբերում է նաև տվյալ հարցին։ Հայ հասարակական-քաղաքական միտքը չի բյուրեղացրել Արցախի ապագայի շուրջ, ստեղծված իրավիճակում՝ գործողության և գործունեության ալգորիթմ, գաղափար, կոնցեպտ։ Ամիսներ առաջ փորձեցի նման քննարկումներին նպաստել՝ առաջարկելով Արցախի համար այս փուլում «Պետություն՝ առանց տարածքի» կոնցեպտը (մանրամասները՝ այստեղ.)։ Սակայն, ցավոք, այս կամ որևէ այլ մոդելի շուրջ լուրջ քննարկումներ և օգտակար վերջնարդյունք, որ կարող էին պիտանի լինել Արցախի պետական ինստիտուտների համար, չեղավ։

Ընդամենը հիշեցնեմ, որ Արցախի դեպքը բացասական իմաստով ունիկալ է պարզապես «վտարանդի կառավարություն» կոչվելու համար, որովհետև դասական իմաստով նման դեպքերում իշխանությունները «գնում են դուրս», իսկ բնակչությունը  մնում է տեղում։ Այնինչ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ բնակչությունը «դրսում» են։

Սակայն անգամ վտարանդի կառավարությունների դեպքում Փաշինյանի խոսույթն աննորմալ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ Չերչիլը կառավարության նիստում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նիկոլական տեքստեր ասեր Լոնդոնում ապաստանած՝ Նիդեռլանդների, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի կամ Լեհաստանի վտարանդի կառավարությունների հասցեին։ Կամ նույն տարիներին Նորվեգիայի թագավորը հաթաթա տար Օսլոյում տեղակայված Էստոնիայի վտարանդի կառավարությանը։

Այն, որ Նիկոլը հոգով խավար է, իսկ մտքով՝ տկար, այլևս աքսիոմ է։ Իսկ մենք՝ որպես ժողովուրդ, կրկին պարտավոր ենք ապացուցել մեր՝ անկոտրում և պտղաբեր էթնոս լինելու թեորեմը»։

Արմեն Աշոտյան Հայաստան Նիկոլ Փաշինյան Արցախ

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին