f

Անկախ

«Փաստ». Անզեն աչքով էլ նկատելի է


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Հայաստանում հանցավորության առումով առկա իրավիճակը խայտառակագույն է, ակնհայտ է նաև առանց վիճակագրական տվյալների: Ճիշտ է, Փաշինյանի ՆԳ նախարարի ընկալմամբ, «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» վիճակ է, ավելին՝ Հայաստանը ապահովության առումով համարյա տարածաշրջանային չեմպիոն է, բայց վիճակն իրականում այնքան վատ է, որ նույնիսկ փաշինյանական գլխավոր դատախազությունը տարեկան հաղորդման մեջ ստիպված է եղել խոստովանել որոշ բաներ:

Օրինակ՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով: Եթե սա պաշտոնապես ընդունվող տվյալներն են, այսինքն՝ արդեն լավ «կոկիկացրած», ապա բուն իրականությունը անգամ պատկերացնել չես ցանկանա:

Թեպետ, ցանկանաս կամ չցանկանաս, լրահոսում սպանությունների, դանակահարությունների, ծեծկռտուքների, սպանությունների, կրակոցների մասին լուրերն ամենօրյա ռեժիմով անպակաս են: Հատկանշական է, որ եթե «ոչ մեծ ծանրության հանցագործությունների» նվազում է արձանագրվել, ապա նույն հաղորդման համաձայն, նախորդ տարի աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը:

Համապատասխանաբար, միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 23,9 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 20,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 90,7 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական՝ 798 դեպքով աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119 տոկոսով):

Իսկ հեքիաթները, թե 2014 թվին էլ այսպիսի մի բան էր արձանագրվել, 2015-ին էլ էնպիսի մի բան, այսինքն, նույն փաշինյանական հնամաշ «երգը» այն մասին, թե՝ «նախկիններն» այսպես-այնպես, չեն օգնում: Դուք արդեն 6 տարի իշխանություն եք: Ի՞նչ նախկին-մախկին: Դուք ձե՛ր վարքի ու գործունեության (անգործության) համար եք պատասխանատու:

Իսկ ընդհանրապես, երևի սպասելի է նման վիճակը. եթե իրավապահներն իրենց գործը թողած հիմնական «զբաղմունք» են դարձրել խաղաղ բնակչությանը ճնշելը, իշխանությունից դժգոհների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, սոցցանցերի մոնիտորինգը, թե՝ «էն ով նայեց լիսածակից», ընդդիմադիրներին լրտեսելն ու հետապնդելը, հազիվ էլ այսպիսի պատկեր ունենանք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

հանցագործություններ Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին