f

Անկախ

Ինչ-որ շատ կարևոր բան սխալ է գնում. Էլինար Վարդանյան


«Դանակահարություններ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար»,  «Դանակահարություն՝ Արմավիրի մարզում. կռվի 3 մասնակիցներից 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», «Դանակահարության դեպք՝ Երևանում.16-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել մյուսին», «Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում. կա վիրավոր»... սրանք լրահոսների վերջին մի քանի օրերի վերնագրեր են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսին է Հայաստանի իրավական քրոնիկոնը, իսկ վիճակագրությունը՝ մեղմ ասած մտահոգիչ։

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40666 դեպք, որը 2022թ. համեմատությամբ՝ 8.1 տոկոսով ավելի է։ Այս վիճակագրության մեջ կարևոր է արձանագրել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը։ Ծանր հանցագործությունների դեպքերը աճել են 1036-ով կամ 20.4 տոկոսով (6116 հանցագործություն), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7 տոկոսով(1678 հանցագործություն) : Դատախազությունը առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերից առանձնացնում է 1132-ը, որոնք հանկարծամահության դեպքեր են և անփոփում, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք։

Դրանից, սակայն, իրականությունը չի փոխվում։ Սրանք պարզապես թվեր չեն. 6116 ծանր և 546 առանձնապես ծանր հանցագործությունների հետևում մարդկային կյանքեր և ճակատագրեր են։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը, այստեղ բանալի բառը «արձանագրված»-ն է, աճել է 2804-ով կամ 123.7 տոկոսով, կազմում է 5070 դեպք։

Միայն վերջին 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մտահոգիչ է հատկապես անչափահասների մասնակցությամբ և անչափահասների հանդեպ կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Նախորդ տարի անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ 2023-ին  ՔԿ-ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։

Թվերի hետևում՝ մարդիկ և հասարակություն

Սա արժեքային համակարգի դեգրադացիայի բացահայտ ցուցիչ է։ Մեզ հասցրել են մի իրավիճակի, երբ հասարակության լուռ հայացքի ներքո 50 տոկոսով աճում են անչափահասների նկատմամբ հանցագործությունները, համարժեք արձագանք չկա։ Երեխաների մասին շարունակում են հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իրենց երեխաների հետ նույնը չի պատահի։ Ինչ-որ շատ կարևոր բան մեր հասարակության մեջ սխալ է գնում, և եթե չհասկանանք սրա ակունքները, ապա հետևանքները ավելի ողբերգական են դառնալու։

Ակնհայտ է, որ այս սահմռկեցուցիչ իրականությունը ներհասարակական ագրեսիայի կտրուկ ուժեղացման հետևանքն է։ Մշտապես պատերազմի սպառնալիքի և ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունք։ Անհավանական է, բայց Հայաստանում գործող իշխանության կողմից արդեն քանի տարի է տարվում է չարության և սպառնալիքի քարոզ։ Ոչ մի հասարակություն չէր դիմանա այս մթնոլորտին։ Սա զուտ իրավապահների խնդիր չէ, սա պայմանական ասած  միայն ոստիկանության կամ դատարանների խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ հեղինակներ և պատասխանատուներ ունի՝ խորքային պատճառներ։  Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում ներքին թշնամանքի, չարության և իռացիոնալ ատելության գեներացիան, ես և շատերը զգուշացնում էինք, որ ագրեսիան սոցցանցերից մի օր անցնելու է իրական կյանք, ու մենք ունենալու ենք սահմռկեցուցիչ պատմություններ։ Զգուշացնում էինք, որ ատելության, «սամոսուդի» քարոզը մի օր տեսանելի և շոշափելի է դառնալու։

Այսօր արդեն շոշափելի է։

Հայաստան Էլինար Վարդանյան

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին