Էրեբունի վարչական շրջանում բակերը մաքրվում են նորմերին չհամապատասխանող կառույցներից։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանի տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես են տրակտորով փլուզում ինքնակամ կառույցները, շենքերին հարակից ցանկապատված տարածքները:
Էրեբունի վարչկան շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը նշեց. «Շատ բնակիչներ գոհ են այս աշխատանքներից: Իհարկե, կան մարդիկ, որ իրենց հոգու խորքում տխրում են, բայց մեծամասնությունն ուրախ է: Երբ բարեկարգենք, բնակիչներն իրենք այլեւս թույլ չեն տա, որ այսպիսի հողազավթումներ լինեն»: