f

Անկախ

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որում ներառված են նաև հայեր


Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերների 38-րդ համաշխարհային վարկանիշը, որում ներառվել են նաև հայազգի գործարարներ:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը զբաղեցրել է 1104-րդ տեղը՝ 3 մլրդ դոլար կարողությամբ:

Ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը և Ալբերտ Ավդոլյանը կիսում են 1143-րդ հորիզոնականը: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվել է 2,9 մլրդ դոլար:

Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը 1851-րդ հորիզոնականում է՝ 1,7 մլրդ դոլար կարողությամբ:

Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ապօրինաբար կալանավորվել է և պահվում է Բաքվում, զբաղեցրել է 2545-րդ հորիզոնականը՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:

Ինչ վերաբերում է վարկանիշի առաջատարին, ապա երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բերնարդ Առնոն։ Մեկ տարվա ընթացքում նա հարստացել է 22 միլիարդ դոլարով, իսկ այժմ նրա կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար:

Երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և մեկ տարի առաջ, կիսում են համապատասխանաբար Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի վերադարձը առաջին տասնյակ անսպասելի էր։ Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է ավելի քան 100 միլիարդ դոլար և զբաղեցրել 4-րդ տեղը (անցյալ տարի 16-րդն էր)։

Forbes-ի վարկանիշի  համաձայն՝ աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատվում է 2,48 տրիլիոն դոլար։

Այս տարվա լավագույն 20-յակում կա միայն մեկ կին՝ Ֆրանսուազ Բետանկուր Մայերը. L'Oréal-ի կոսմետիկ կայսրության փոխնախագահի կարողությունը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 99,5 միլիարդ դոլարի: Նա զբաղեցրել է 15-րդ տեղը և հաստատել մոլորակի ամենահարուստ կնոջ կարգավիճակը։ 

Forbes USA-ի վարկանիշի առաջին քսանյակն այս տեսքն ունի՝

1. Բեռնար Առնո (233 միլիարդ դոլար), Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խումբ, Ֆրանսիա
2. Իլոն Մասկ (195 միլիարդ դոլար), Tesla, SpaceX. ԱՄՆ
3. Ջեֆ Բեզոս (194 միլիարդ դոլար), Amazon, ԱՄՆ
4. Մարկ Ցուկերբերգ (177 միլիարդ դոլար), Մետա, ԱՄՆ
5. Լարի Էլիսոն (141 միլիարդ դոլար), Oracle, ԱՄՆ
6. Ուորեն Բաֆեթ (133 միլիարդ դոլար), Բերքշիր Հեթուեյ, ԱՄՆ
7. Բիլ Գեյթս (128 միլիարդ դոլար), Microsoft, ԱՄՆ
8. Սթիվ Բալմեր (121 միլիարդ դոլար), Microsoft, ԱՄՆ
9. Մուկեշ Ամբանի (116 միլիարդ դոլար), ներդրումներ, Հնդկաստան
10. Լարի Փեյջ (114 միլիարդ դոլար), Google, ԱՄՆ
11. Սերգեյ Բրին (110 միլիարդ դոլար), Google, ԱՄՆ
12. Մայքլ Բլումբերգ (106 միլիարդ դոլար), Bloomberg LP, ԱՄՆ
13. Ամանսիո Օրտեգա (103 մլրդ դոլար), Zara, Իսպանիա
14. Կառլոս Սլիմ Հելու (102 միլիարդ դոլար), հեռահաղորդակցություն, Մեքսիկա
15. Ֆրանսուա Բետանկուր-Մայեր (99,5 միլիարդ դոլար), L'Oréal, Ֆրանսիա
16. Մայքլ Դելլ (91 միլիարդ դոլար), Dell, ԱՄՆ
17. Գաուտամ Ադանի (84 միլիարդ դոլար), Adani խումբ, ենթակառուցվածքներ, հումք, Հնդկաստան
18. Ջիմ Ուոլթոն (78,4 միլիարդ դոլար), Walmart, ԱՄՆ
19. Ռոբ Ուոլթոն (77,4 միլիարդ դոլար), Walmart, ԱՄՆ
20. Ջենսեն Հուանգ (77 միլիարդ դոլար), կիսահաղորդիչներ, ԱՄՆ

դոլարային միլիարդատերներ հայեր Աշխարհում

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին