f

Անկախ

Անկախ դեղատների ասոցիացիան կարող է դիմել դատարան՝ ԱՆ–ից պատշաճ տեղեկատվություն ստանալու համար


Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը Հայաստանում մի շարք խնդիրներ է առաջացրել, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է Անկախ դեղատների ասոցիացիան։ NEWS.am Medicine-ի ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը ներկայացրեց խնդիրները. առողջապահական համակարգի անպատրաստ լինելը, տեխնիկական հագեցվածության հարցերը, Armed էլեկտրոնային առողջապահության համակարգի թերությունները։

Նա նշեց, որ դեղատնային գործունեությամբ զբաղվողները էլեկտրոնային դեղատոմսերի մասին որոշումն ընդունելուց մի 20 օր առաջ են իմացել դրա մասին, ընդ որում, ոչ բոլորը։

«Առաջին անգամ ծրագրի մասին որոշման ընդունումից 20 օր առաջ է խոսվել, Առողջապահության նախարարությունը մի քանի անգամ հանդիպումներ է կազմակերպել: Հայաստանում մոտ 2600 դեղատուն է գործում, որոնցից մոտ 600-ն է ցանցային, մնացած 2000-ը անհատական են: Որպեսզի բոլոր դեղատները  որոշման մասին իմանային և իրենց դիրքորոշումները հայտնեին, 6-7 ամիս ժամանակ էր հարկավոր: Նույնը վերաբերում է հիվանդանոցներին և բժիշկներին»,- պարզաբանեց ասոցիացիայի նախագահը՝ շեշտելով, որ համակարգի ուսուցում ընդհանրապես չի եղել:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ դեղատոմսերի թվայնացման ծրագիրը ողջունելի է, սակայն համակարգը դեռևս պատրաստ չէ դրան: Գյուղական համայնքներում դեղատները ուղղակի չունեն համակարգիչներ, և ոչ բոլոր ամբուլատորիաներն են ապահովված նորմալ համակարգիչներով և ինտերնետային կապով։

Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ Armed համակարգում ներբեռնված է մոտ 470 անուն դեղ, որոնք պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմսով, բայց այդ ցուցակը դեղագործական ընկերություններին և դեղատներին հասանելի չէ։ Ասոցիացիան դիմել է առողջապահություն նախարարություն և Դեղերի փորձագիտական կենտրոն այդ ցուցակը տրամադրելու պահանջով, բայց չի ստացել այն, ինչից հետո դիմել է վերադասին՝ կառավարություն։

Արթուր Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչով է այդ ցանկի տրամադրումը կարևոր. Որպեսզի դեղ ներկրող կազմակերպությունները ներկրեն այդ ցանկում ներառված դեղերը։ Ասոցիացիայի տեղեկություններով, արդեն հիմա բազմաթիվ են դեպքերը, երբ դեղատոմսը դուրս է գրվում, բայց տվյալ դեղը բացակայում է դեղատներում։

Խնդիրներից մեկն էլ դեղատան աշխատակից-բժիշկ կապի բացակայությունն է: Բժշկի կողմից արված ցանկացած սխալի դեպքում բուժառուն ստիպված է վերադառնալ բուժհաստատություն, կրկին հերթ կանգնել, խնդրել բժշկին ուղղել սխալը, ապա նոր գնալ և գնել դեղորայքը:

Նրա խոսքով, ոլորտի կարևոր խնդիրներից մեկն էլ դեղերի սկավաթվությունն է երկրում. Դրանց քանակը կրիտիկականից էլ ցածր է։ Ըստ նրա, գրանցված 3300 անվանում դեղորայքից ընդամենը 1800-ն է շրջանառվում:

«Հարևան Վրաստանում գրանցված մոտ 12 հազար դեղորայք է իրացվում: ՀՀ քաղաքացիների 20-25 տոկոսը դեղեր է գնում հենց Վրաստանից», - ասաց Արթուր Խաչատրյանը: Նա հավելեց, որ ասոցիացիան դիմել է Առողջապահության նախարարություն նաև խնդրելով տրամադրել այն չգրանցված դեղերի ցանկը, որոնք նախարարությունը թույլ էր տվել ներկրել 2022 թվականին, և որոնց մի մասը դեռ շրջանառվում է շուկայում։ Բայց այդ տեղեկատվությունը ևս չի տրամադրվում։ Ասոցիացիան այս հարցով ևս դիմել է վերադասին, և լիարժեք տեղեկատվություն չստանալու դեպքում մտադիր է դիմել դատարան և պարտավորեցնել նախարարությանը տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, որպեսզի ոլորտի աշխատակիցների համար պարզ լինի պետության քաղաքականությունը դեղերի ոլորտում։ Արթուր Խաչատրյանը հավելեց, որ Հայաստանում աճել է չգրանցված դեղերի շրջանառությունը, և դա փաստում են հենց նախարարությունը և առողջապահական տեսչությունը։ Ըստ Խաչատրյանի, այս խնդիրները լուծելու և երկիրը դեղերի պատշաճ քանակի դեղերով ապահովելու համար Հայաստանը պետք է ճանաչի ԵԱՏՄ ընթացակարգով գրանցված դեղերը, և թույլ տա դրանց ազատ ներկրումը Հայաստան։ Այնինչ, Հայաստանը պահանջում է, որ այդ դեղերը առանձին գրանցվեն Հայաստանում։ «Դա էլ մյուս պարադոքսն է, և այդ հարցին ևս չի պատասխանում Առողջապահության նախարարությունը», – ասաց նա, հավելելով, որ դա բերել է նրան, որ վերջին երկու տարում Հայաստանում նոր դեղեր չեն գրանցվում, հատկապես, որ Հայաստանում գրանցման գներն ամենաբարձրն ԵԱՏՄ երկրների շրջանում։  

Խոսելով դեղերի փորձաքննության մասին, նա նշեց, որ վերջերս դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2022-2023 թվականներին իրականացված դեղերի փորձաքննության մասին տեղեկություն և պատասխան չէր ստացել: Այդ պատճառով էլ եկել է այն եզրահանգմանը, որ կամ Հայաստանում դեղերը փորձաքննության չեն ենթարկվում, կամ թերի են ենթարկվում:

Արթուր Խաչատրյանի խոսքով, էլեկտրոնային դեղատոմսերի ծրագրի թերություններից մեկն էլ այն է, որ ցանկացած բժիշկ, որը մուտք ունի Armed համակարգ, կարող է տեսնել բուժառույի հիվանդության պատմությունը և նրան նշանակված դեղորայքը: Առողջապահության նախարարությունից անհանգստությանն ի պատասխան ասել են, որ  նախկինում ավելի վատ էր, այդ տեղեկությունը թղթի վրա էի գրվում: Արթուր Խաչատրյանի խոսքով սակայն, թղթի վրա գրված տեղեկությունը հասանելի կարող էր լինել  միայն տվյալ բուժհաստատության 5-10 աշխատակցի, հիմա այդ տվյալները կարող է մոտ 14 հազար բժիշկ տեսնել:

Ըստ նրա, Armed համակարգը սովորական  շահույթ հետապնդող երկու ընկերությունների է պատկանում, որոնցից մեկը հայկական է, մյուսը՝ արտասահմանյան: Այսինքն, ՀՀ բոլոր քաղաքացիների վերաբերյալ առողջապահական տեղեկատվությունը վստահվում է ոչ պետական մի կազմակերպության, որը կարող է վաղը չէ մյուս օրը այդ տեղեկությունը տալ ուրիշին: Ո՞վ է դրա պատասխանը տալու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութ Էլեկտրոնային դեղատոմսեր ՀՀ Առողջապահության նախարարություն

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին