f

Անկախ

Որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում, պետք է հասկանալ՝ ինչը ինչի դիմաց է․ ընդդիմադիր պատգամավորը՝ Բրյուսելի առաջիկա հանդիպման մասին


Արտաքին աջակցությունն արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է և որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Հարցին՝ իշխանություններն այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեն և դա ներկայացնում են, որ տնտեսության համար բում կլինի, Խաչատրյանը հիշեցրեց, որ տնտեսական բումի մասին իշխանությունները խոսում էին դեռևս հինգ տարի առաջ, երբ եվրոպական փողերից 2,5 մլրդ դրամի օգնության հարցը կար։

«Տարիներ են անցել, սակայն, կարծեմ, տրամադրվել է միայն կես մլրդը, այն էլ մաս-մաս։ Այսինքն եթե նայենք, ապա այդ աջակցությունը ոչինչ չի փոխել։ Այնպես որ մեկ բում մենք արդեն բաց ենք թողել»,- ասաց նա և հավելեց․

«Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ արտաքին աջակցությունը դա արտաքին քաղաքականության գործիքներից մեկն է, իսկ որևէ մեկին գեղեցիկ աչքերի համար աջակցություն չեն տրամադրում։ Խոսքը չի վերաբերում մարդասիրական աջակցությանը, խոսքը գնում է լուրջ՝ «բումային» աջակցության մասին։ Այնպես որ այստեղ էականը է հասկանալ ՝ ինչը ինչի դիմաց է»։

Պատգամավորի կարծիքով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ են առաջարկում, ինչ են ակնկալում, դա ինչ հնարավորություններ է ընձեռելու և  ինչ ռիսկեր է պարունակելու։

«Ամենամեծ ռիսկը որ մենք այսօր ունենք դա անվտանգային խնդիրն է, իսկ ամսի 5-ի հանդիպման մասին հայտարարված նպատակը Հայաստանի տնտեսության դիմակայության բարձրացումն է, այլ ոչ թե անվտանգային խնդիրը։ Այնպես որ սպասել ինչ-որ մի արագ, կենսական կարևորության ճեղքման, օրինակ, հայտարարության, որ մենք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ռազմական պատասխան կտանք, կամ պատրաստ ենք թեկուզ պատժամիջոցներ կիրառել, նման բան ո՛չ այսօր, ո՛չ էլ ամսի 5-ին չենք տեսնի»,- նկատեց նա։

Դիտարկմանը՝ արդյոք այդ հանդիպումը նշանակում է, որ տնտեսական խնդիրերն իշխանության համար ավելի գերակա են, քան անվտանգայինը, նա արձագանքեց․

«Դե ասվում է՝ քննարկվելու է տնտեսական հարց, մնացածը հայտնի կլինի այն ժամանակ, երբ ձեռք բերված համաձայնությունը սեղանին կդնենք, բայց իհարկե, մյուս կողմից էլ իրենք հասկանում են, որ Հայաստանի տնտեսությունը կոլափսի եզրին է կանգնած։ Թվերը որ տեսնում ենք պայմանավորված են բացառապես Հայաստանի կառավարության քաղաքականությամբ, կառավարության կողմից չվերահսկվող արտաքին գործոններով, իսկ դրական գործոնները գնալով նվազում են։ Հիմա եթե հարաբերությունները շարունակվի սրվել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-Ի շրջանակներում ապա մենք ունենալու ենք շատ կոշտ վայրէջք տնտեսական եզրույթն օգտագործելով, իսկ տնտեսական կոշտ վայրէջքը կբերի սոցիալական մեծ ցնցումների, ինչին Փաշինյանի ռեժիմը կարող է չդիմանալ»։

Նա շեշտեց, որ տեղի է ունենում Ռուսաստան-կոլեկտիվ Արևմուտքի միջև վերջին 100 տարվա ընթացքում ամենամեծ բախումը․

«Բնականաբար, թե՛ կոլեկտիվ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը փորձում են դաշնակիցներ ձեռք բերել, փորձում են մյուս կողմի դաշնակցիներին տանել իրենց կողմ և միմյանց համար փոքր գլխացավանքներ ստեղծել։ Այստեղ խնդիրը պետք է լինի՝ չդառնալ գործիք»,- շեշտեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,   Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Հայաստան Արթուր Խաչատրյան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին