f

Անկախ

Ընդհանուր մի քարտեզով չեն առաջնորդվում, այլ` որ հատվածում իրենց շահն ինչով կարող են հիմնավորել սկզբունքով. Խաչիկ Ստեփանյան


ՀՀ տարբեր հատվածներում, այսպես կոչված, սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են տարբեր փաստաթղթերով:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանի արձանագրմամբ` խորհրդային տարիների վերջին քարտեզները բխում են Ադրբեջանի շահերից, որովհետև 20- ականներին ոչ մի անկլավ չի եղել:

Այդուհանդերձ, դատելով Սյունիքում, Գեղարքունիքում, ներկայումս նաեւ` Տավուշում տեղի ունեցող գործընթացներից, կարո՞ղ ենք ասել, որ սահմանազատումն իրականացնելու համար Ադրբեջանն ու Հայաստանն առաջնորդվում են կոնկրետ քարտեզով; «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան`դոկտոր, պրոֆեսորը նկատեց. «Խնդիրն այն է, որ նախ` այդ սահմանագծումը պարբերաբար տեղի է ունեցել, երկրորդ` Ալմա- Աթայի հռչակագիրը, որին հիմա հղում են անում, Ադրբեջանը միացել է այն ժամանակ, երբ դե ֆակտո սահմանների փոփոխությունն արդեն տեղի էր ունեցել նաև այսօրվա գյուղերի մասով, որոնց մասին ասում են։ Երբ մեր իշխանությունները խոսում են Ալմա-Աթայի հռչակագրով ինչ –որ կտորների, իբր, Ադրբեջանի պատկանելության մասին, եւ որ դրանք պարտավոր են վերադարձնել, ապա դա իրականությանը չի համապատասխանում»:

Խաչատրյանի փոխանցմամբ` Ադրբեջանը, իր շահերից ելնելով, մեկ հղում է անում Ալմա- Աթայի հռչակագրին, մեկ ինչ-որ քարտեզի, ընդ որում` 80- ականների, որովհետև 20- ականներին ոչ մի անկլավ հասկացություն չի եղել։
«Որ մարզում, որ հատվածում իր շահերից բխող պայման կա` ինքը այդ պայմանն է առաջ տանում։Նույն տրամաբանությամբ Ջերմուկի այդ հատվածը, որ իրենք 2021թի սեպտեմբերին վերցրեցին, ոչ մի քարտեզով երբևիցե Ադրբեջանինը չի եղել։ Հիմա եկել, ասում են սա Ադրբեջանական տարածք է։ Իսկ որտեղ ոչ քարտեզն է օգնում, ոչ էլ Ալմա-Աթայի հռչակագիրը` ասում են` ադրբեջանական զորքը կանգնած է, այդ հատվածն Ադրբեջան է։ Եթե օրենքը գործում է զորք կանգնելով , ապա Ոսկեպարում Ադրբեջանական զորք չկա, ուրեմն դա Ադրբեջան չէ», - ասաց գիտնականն`ընդգծելով, որ ընդհանուր կանոն Ադրբեջանը չի թելադրում, այլ թելադրում է կանոններ, որոնք բխում են իր շահերից։

Խ. Ստեփանյանի արձանագրմամբ` դելիմիտացիա, դեմարկացիա հասկացությունը փաթեթային լուծումով է արվում, բայց այս դեպքում լրիվ ուրիշ մոտեցում է։ «Գոնե սկզբունքները պետք է հստակեցնեն, գոնե հիմնական ուղերձները որոշեն, հետո սահմանագծում անեն` ամբողջ սահմանների երկայնքով։Հիմա իրենք մաս- մաս են անում, որովհետև Տավուշում առաջ են քաշում 80-ականների վերջի քարտեզները, ես վստահ եմ, որ երբ հերթը հասնի Վայոց Ձորի մարզին, ասելու են, որ ոչ մի քարտեզ էլ չկա: Ոչ մի միջազգային կազմակերպություն չի ընդդիմանալու, եթե արգելելու լինեին, հիմա Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեին, որ զորքերը հանի Հայաստանի օրինական տարածքից»,- իր մտահոգությունը հայտնեց Խաչատուր Ստեփանյանը` ներկայացնելով, թե ինչպես են ձևավորվել անկլավները:

«Օրինակ` Ներքին Ոսկեպարից վերև ադրբեջանցի «յայլավորներ» են հաստատվել` օգտվելով արոտավայրերից, վարձակալել: Մի ձմեռ մնացել են այդ վայրում, ադրբեջանական գյուղ են հիմնել, մնացել տեղավորվել են։ Հիմնականում վերաբնակեցված ադրբեջանցիները հաստատվել են, հետո էլ, ըստ էության, դիմել են խորհրդային իշխանություններին , որ այս հատվածում ադրբեջանական գյուղ է, քանի որ սահմանին մոտ , թող դա կոչվի, ասենք, Ադրբեջանի Ղազախի շրջան` թեկուզ անկլավի ձևով։Նույն սկզբունքով կտրել են նաև Արծվաշենի կապը Հայաստանի հետ։Ժամանակին Արծվաշենը ուներ ցամաքային կապ Հայաստանի հետ, էլի արոտավայրերը ադրբեջանցիներին տալու սկզբունքով այնպես են արել, որ Արծվաշենը կորցրել է Հայաստանի հետ ցամաքային կապը։ Նույնը եղել է Կապանի հատվածում, Շուռնուխում: Գորիս- Կապան ճանապարհը ամբողջությամբ եղել է Խորհրդային Հայաստանի կազմում, հետո 2-րդ համաշխարհայինից հետո Կապանի օդանավակայանի հատվածը լեզվակռով իրենցով են արել», - ասաց պատմական գիտությունների դոկտորը` ավելացնելով, որ դրանով չեն սահմանափակվելու:

«Հիմա կարող է ֆանտազիայի ժանրից լինի, բայց իրենք հնարավոր է նաև հետո դնեն Հայաստանում խորհրդային տարիներին ապրած ադրբեջանցիների վերադարձի հարց։Իրենց սկզբունքն իրենց շահն է, ինչն էլ Հայաստանի իշխանություններն առաջ են տանում, ասում` պետք է համաձայնենք , հակառակ դեպքում պատերազմ կլինի: Սեփական ժողովրդին ահաբեկելու սկզբունքով, թե անսկզբունքայնությամբ, առաջ են տանում ոչ թե հայկական շահը, այլ հենց` Ադրբեջանի շահը»,- ասաց գիտնականը:

Խաչիկ Ստեփանյան սահմանազատում քարտեզներ Ադրբեջան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին