ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նոր դեկան ընտրվեց Հարություն Խաչիկյանը։
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Հարություն Խաչիկյանը հավաքել է 59 կողմ ձայն։ Մյուս թեկնածուն՝ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հավաքել էր 8 ձայն։
Նշենք, որ ֆակուլտետի նախկին երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել այս անգամ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, թե նրա առաջադրմանն իշխանություններն են խոչընդոտել։