f

Անկախ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արվել է սահմանագծում և սահմանազատում. կա ստորագրված փաստաթուղթ. Առուշան Հակոբյան


«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև իրականացված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կա ստորագրված փաստաթուղթ, այն ստորագրվել է 1988 թ.ին»,- այս մասին «Փաստինֆոյին» հայտնեց ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, որը դեռեւս Խորհրդային տարիներից զբաղեցրել է տարբեր պաշտոններ ու ծանոթ է այդ փաստաթղթին:

Ավելին, իր ձեռքի տակ ունի նաեւ այդ փաստաթղթի պատճենը։Փաստաթուղթը ստորագրվել է հանձնաժողովի երկարատև` շուրջ 16 տարի տեւած աշխատանքից հետո։
ԽՍՀՄ կառավարության որոշմամբ ստեղծվել է երկու հանրապետությունների ՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ընդհանուր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որը գործել է մինչև 1988 թվականը։ Հանձնաժողովի մեջ ընդգրկված են եղել մասնագտեներ, պաշտոնյաներ և հողօգտագործողներ՝ երկու երկրների սահմանային գոտիներից։ Իսկ վերջնական արձանագրությունն ստորագրվել է 1988 թվականին:

«Ամբողջ երկրի սահմանների, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև 932 կմ տարածքի մասին է խոսքը», - ասաց Հակոբյանը` նշելով, որ երկու երկրների միջեւ սահմանները ծուռ ու մուռ էին` մի լճի, մի գետակի, մի բլրի, դրա համար տիտանական երկարատև աշխատանք է արվել։
«Նախիջևանի ամբողջ սահմանը, Մեղրիից մինչև Նոյեմբերյանն ընդգրկող 932 կմ- ի սահմանազատումն ու սահմանագծումն արված է։ Վերջին 6 կամ 8 տարին այդ հանձնաժողովը ղեկավարել է Վլադիմիր Մովսիսյանը»,- պատմեց տեխնիկական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Առուշան Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ` վերջնական փաստաթուղթը Հայաստանի կողմից Մովսիսյանն է ստորագրել, որը հաստատվել է նաև Մոսկվայի կողմից, այսնինքն` Մոսկվան եւս այդ փաստաթուղթը ստորագրել է։ Մոսկվայի Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի արխիվում պահպանվում են բոլոր փաստաթղթերը:

Վերջնական փաստաթղթի ստորագրումից տարիներ առաջ` 1984թ.-ին, ինչպես պատմեց Ա.Հակոբյանը, Մովսիսյանը գնացել էր Տավուշ` սահմանազատման հարցերով ու այն նույն տարածքների, որոնց մասին այսօր խոսվում է, գծանիշերը ստուգելու, որտեղ հարձակվել են նրա վրա:

«Այդտեղ բավականին մեծ պատմություն եղավ` Մովսիսյանի վրա հարձակման հետ կապված»,- հիշում է Հակոբյանը եւ ավելացնում, որ նույն ձևով Տիգրանաշենում էլ էին արել նման գծեր, այդ հատվածում եւս Մովսիսյանը հատուկ շրջել է, ստուգումներ արել, իսկ Արարատի մարզի ստուգումներն արդեն 1989 թվականին է իրականացրել:

«Ինչու էին հարձակվում նման կարոևոր գործի պատասխանատու նշանակված հայ պաշտոնյայի վրա: Հարցը այդ օրերին էլ պարզ է եղել, այնպես չէ , որ Խորհրդային Ադրբեջանն, իրո՛ք եղբայրական հանրապետությունն էր, դա խորհրդային քարզչությունն էր ընդամենը։Մեղրիի` Իրանի սահմանի հատվածից սկսած մինչև Վարդենիս Կրասնասելսկ, մինչև Տավուշ , նաև Նախիջևանի հետ սահմանն է սահմանագծվել», - վստահեցրեց պարոն Առուշանյանը` ավելացնելով, որ Գորիս-Կապան ճանապարհի այն 21 կմ հատվածը, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում, այդ փաստաթղթով ամբողջությամբ Հայաստանի մեջ է, ինչ հաստատվել է կառավարությունների կնիքներով»։

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ գտնվող այդ փաստաթղթի պատճենի մեջ հստակ երևում են, որ դրանք հաստատվել են Կառավարության կնիքով ու ոչ թե ինստիտուտի, կամ որևէ այլ գերատեսչության։ Խորհրդային Հայաստանի հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի կառավարության և Մոսկվայի Գեոդեզիայի ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ։ Այդ բոլորն արված է ԽՍՀՄ կառավարության որոշմամբ։ Առուշան Հակոբյանն արձանագրեց, որ ամենակարևոր փաստն նաև այն է, որ հանձնաժողովն աշխատել է երկարատև, շուրջ 16 տարի։

Իսկ հիմա, երկրի ղեկավար հանդիսացող շրջանառության մեջ ե դրել անհայտ ծագումնաբանության ինչ-որ մակետ, որ ձեռքին շրջում է ու ասում, թե դա է Հայաստանը, իսկ մնացածն Ադրբեջան է, որոնց պատրաստվում է հանձնել:

Առուշան Հակոբյան սահմանազատում Ադրբեջան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին