f

Անկախ

Երևանում ծառերն արմատախիլ են արել, տարել անհայտ ուղղությամբ՝ կոծկելով հանցագործության հետքերը. Սիլվա Ադամյանի ահազանգը


 

«Նման մասայական ծառահատումներ ես չեմ հիշում երբևէ, որ կատարված լինեն նույն փողոցներում։ Մարդիկ նպատակ են դրել Երևանում էկոցիդ իրականացնել, ես չեմ վախենում այդ մասին ասել։ Այն, ինչ կատարվում է Երևանում, տանելու է ժողովրդի առողջական վիճակի վաթարացման»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր  Սիլվա Ադամյանը։

Նա ցավով փաստեց, որ ծառերն արմատախիլ են արել, կտրատել, լցրել են մեքենաներն ու տարել անհայտ ուղղությամբ, որպեսզի մասնագետները դրանք  փորձաքննության ենթարկելու հնարավորություն չունենան։

«Ընդհանրապես ոչ մի հետք չեն թողնում, լցնում են մեքենաների մեջ ու տանում անհայտ ուղղությամբ, կոծկում են հանցագործության հետքերը»,-ասաց բնապահպանը։

Ադամյանի խոսքով, մասնագետները լուսանկարել են հատված, արմատախիլ արված ծառերը, տեսել են, թե կոճղերն ինչքան խոնավ են, կարծես ծառը լալիս է։

«Ո՞նց կարելի է սեփական երկրի սեփական քաղաքացու նկատմամբ նման բան թույլ տալ։ Սա անթույլատրելի է»,-ասաց նա՝ կանխատեսելով, որ անկառավարելի շինարարության ու ծառահատումների հետևանքով Երևանում հենց այս ամռան ընթացքում ջերմաստիճանը հասնելու է +50-ի։

Ասուլիսի մյուս բանախոս, ՀԿ համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ Երևանում հատված ծառերի փոխարեն տնկվում է  էկզոտիկ բնույթի հուդայածառ, որը սիրում է փափուկ կլիմա։

«Լեգենդն ասում է, որ ծառն ունեցել է սպիտակ ծաղիկներ, երբ Հուդան կախվել է դրանից, ծաղիկները դարձել են մանուշակագույն։ Իտալացիներն ասում են՝ այն ծաղկում է Զատիկից առաջ, հուդայածառը գիտի, թե երբ է լինելու Զատիկը։ Հիմա ի՞նչն է հետաքրքիր։ Էկոցիդը սկսեց Ավագ շաբաթվա սկզբին, ավարտեց Ավագ շաբաթվա վերջին օրը»,-ասաց Գ. Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիլվա Ադամյան ծառահատում Երևանի քաղաքապետարան Հայաստան Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին