f

Անկախ

Կառավարությունը հաստատեց 2024-ի պետական ստանդարտացման ծրագիրը. այս տարի 30-ի փոխարեն 39 ստանդարտ հաստատվեց


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 մլն դրամ, որի շրջանակներում ապահովվելու է 39 ազգային ստանդարտի մշակում: «Սովորաբար 30 ազգային ստանդարտ է մշակվում, այս տարի 39 ստանդարտ է մշակվելու: Հաշվի առնելով անցած տարիների փորձը, նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն ապահովել:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային եւ եվրոպական  ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարեւորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես,  տեխնոլոգիական բազայի արդիականացմանը եւ նորարարական ենթակառուցվածքների զարգացմանը, որպես թիրախ սահմանելով առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը,  արտահանման ծավալների խթանումը, ինչպս նաեւ էներգախնայողության եւ էներգաարդյունավետության, պարենային եւ ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմարդյունաբերության ոլորտներում աշխատանքների  բարելավումը եւ արդյունավետության բարձրացումը, ապահովելով այդ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այդ 39 ստանդարտներն ինչին են վերաբերելու, ինչին նախարար Պապոյանը պատասխանեց. «Մեխանիզմը այսպես է. մնք բոլոր գերատեսչություններին ասում ենք՝ ձեզ ի՞նչ ստանդարտներ են պետք, այնուհետեւ ըստ առաջնահերթության եւ ֆինանսավորման չափի ընտրում ենք առավել կարեւոր ստանդարտները: Օրինակ, վերջին 9 ստանդարտները, որ ավելացվեցին, դրանք կադաստրի հետ կապված ստանդարտներ են, որպեսզի կադաստրի կոմիտեն առաջնորդվի որոշակի հստակ կանոններով: Որոշ դեպքերում մենք այդ ստանդարտները տեղայնացնում ենք: Օրինակ, եթե ինքն արդեն իսկ ISO ստանդարտով կա, եւ ուղղակի անհրաժեշտություն կա դա հարմարեցնել, տեղայնացնել հայկական իրավիճակին, դա դառնում է ՀՍՏ ISO ստանդարտ: Եթե չկան միջազգային ստանդարտներ եւ պետք է զրոյից մշակվեն, ապա դրանք դառնում են բացառապես ազգային ստանդարտ: Օրինակ, ջրի ստանդարտը, ջրի մեջ ֆոսֆորի կամ կալիումի որոշման ստանդարտը»:

Գևորգ Պապոյանը հավելեց՝ որոշման նախագծի տրամաբանության համաձայն՝ ավելի լավ է վճարել մի փոքր թանկ, բայց լավ որակով ապրանքի համար, որովհետև հետո ավելին քիչ կվճարես առողջապահության համար ու ավելի երկար ակտիվ կյանք կունենաս, ավելի ուշ կգնաս թոշակի. «Ստանդարտներն իրականում ծախսերի նվազեցում են ենթադրում մարդու համար, և շատ ավելի երկար կյանք են ենթադրում, որովհետև զարգացած երկրներում կյանքի տևողությունն էլ է երկար հենց նաև այս նույն ստանդարտների լինելության պարագայում»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը որոշման նախագիծը ներկայացրեց հարկ վճարողի «աչքով»՝ տեղեկացնելով, որ դժգոհությունների հիմքում ոչ թե այն է, որ հարկ վճարողը չի ուզում՝ իր ապրանքը համապատասխանի ստանդարտին, այլ վստահ չէ, որ գործընթացի արդյունքում ստանում է բովանդակություն, ոչ թե փաստաթուղթ: Նաև չգիտի՝ վստահե՞լ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաներին, թե՞ չվստահել:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն իր հերթին նշեց, որ փաթեթում ներառված է 12 ստանդարտ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին