f

Անկախ

Այն ինչ կատարվում է Երևանում՝ վանդալիզմ է, քանի որ ծառերն առողջ են. Քրիստինա Վարդանյան


«Եթե խոսում ենք Երևանի ապագայի մասին, ապա միանշանակ ունենալու ենք շատ տխուր ապագա,  քանի որ ի սկզբանե ունենք ելակետային վատ վիճակ»,-հրավիրված ասուլիսում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։

Նա նշեց, որ Երևանում կա նորմերին չհամապատասխանող մեծ ծավալի շինարարություն, 30-ից ավել բաց հանք, գերհագեցած տրանսպորտային համակարգ, չլուծված երթևեկության խնդիրներ, արդյունքում՝ խցանումներ և արտանետումների ավելացում։

«Այս խնդիրների պարագայում մենք ունենք մեզ պաշտպանող մեկ վահան՝ կանաչ տնկարկներ, բայց, ցավոք, եթե հիգիենիկ նորմատիվը պահանջում է քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքի 20% տնկարկների ծավալ, ապա մենք ունենք ընդամենը 4-ը»,-ասաց Վարդանյանը։

Նա նշեց, որ նորմայից 5 անգամ պակաս տնկարկ ունենալու դեպքում որոշում է կայացվել, որ քաղաքի ամենավտանգավոր՝ կենտրոնական մասի 7 փողոցում պետք է իրականացվի ծառերի զանգվածային հատման ծրագիր։

Նա մտահոգություն հայտնեց, որ ծառերի փոխարինումն իրականացվում է զանգվածային ձևով և տնկվող ծառատեսակները բացարձակապես չեն համապատասխանում Երևանի կլիմայական ծանր պայմաններին։

«Քաղաքապետարանի գիտխորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանն իր սեփական մենագրության մեջ գրում է, որ  Երևանի համար ամենառիսկային ծառատեսակներն են լենքհորանյան ալբիցիան, դիակասկը, կատալպան և հուդայածաը, բայց իր ստորագրությամբ հիմա Երևանում իրականացվում է ռեֆորմ և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և Քանաքեռ-Զեյթուն թաղամասում տնկվում են հենց այս ծառատեսակները»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։

Նա նշեց, որ այդ բոլոր ծառերը պետք է պաշտպանված լինեն և տնկվեն այգեպուրակներում, ինչը և արվել էր խորհրդային տարիներին, բայց դրանք եզակի են եղել և ապահովում են դեկորատիվ էֆեկտը, իսկ փողոցների էկոծառայություն ապահովելու համար տնկել են սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք բարձր սաղարթով ծածկում էին փողոցի երթևեկելի և մայթի մասերը։
«Այն ինչ կատարվում է Երևանում վանդալիզմ է, քանի որ բազմաթիվ ծառեր առողջ են և չունեն փթախտի նշույլ»,-հայտնեց բանախոսը և, ընդունելով, որ կան նաև վնասված ծառեր, որոնց մասին ինքը խոսել, հավելեց. «Ես Երևանի ավագանու նիստում հայտարարեցի, որ զանգվածային հատումը դատավճիռ է բնակչության համար»։

Քրիստինա վարդանյանը հայտնեց, որ ինքը ժամանակին առաջարկել է ծառերը փոխել այելային տարբերակով՝ 5-ը ծառ փորարինելով, 5-ը՝ թողնելով։

Նա նաև հայտարարեց, որ այդ ծավալի ծառերի փոխարինումը պետք է օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցնի, ինչը չի արվել և իրենք դատարան են դիմել այդ հիմքերը ստանալու պահանջով։
 

ծառերի ջարդ Քրիստինա Վարդանյան Երևանի քաղաքապետարան դատական հայց Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին