f

Անկախ

Ծառերի փոխարինման աշխատանքների գիտական հիմքերը. քննարկում ԳԱԱ-ում


Ծառահատումների դեմ երևանցիների բողոքի ակցիաներից հետո ծառերի փոխարինման աշխատանքների հարցը նաև Գիտությունների ազգային ակադեմիայում է քննարկվում: Այսօր ՝ ապրիլի 5-ին, ԳԱԱ-ում հրավիրված ժողովի ընթացքում գիտաշխատողները և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները քննարկեցին Երևանում ծառերի փոխարինման աշխատանքների գիտական հիմքերը:

ԳԱԱ աշխատակիցները վստահեցնում են, որ քաղաքապետարանից ծառահատումների վերաբերյալ հարցումներ չեն ստացել: Բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Արսեն Գասպարյանի խոսքով, թեև ինստիտուտի մի քանի աշխատակիցներ ընդգրկված են եղել ծրագրի գիտական խորհրդի կազմում, սակայն ինստիտուտը՝ որպես գիտական կառույց, քննարկումներին չի մասնակցել:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը սակայն  պնդեց, որ քննարկումներին մասնակցելու հրավերն ուղարկվել է ԳԱԱ-ին, և չգիտի, թե ի՞նչ պատճառով նրանք այդ հրավերը չեն ստացել: Բացի այդ, նա թվարկեց այն գիտաշխատողների անունները, որոնք մասնակցել են քննարկումներին: Ակադեմիայի աշխատակիցները սակայն, հակադարձեցին, ասելով, որ մեկ կամ մի քանի գիտնականի կարծիքը ծրագրի հիմքում ընդունելը և շեշտելը, որ նախագիծն ունի գիտական հենք անթույլատրելի է. հարկավոր էր որպես հիմք ընդունել գիտական հետազոտությունները:

ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արսեն Գասպարյանի հարցին, թե արդյո՞ք թեղիների փոխարեն տնկված ծառերի սաղարթները կարող են քաղաքացիներին պաշտպանել ամռան արևից, Արմեն Բեգոյանը պատասխանեց, որ տնկվում են 10 տարեկան ծառեր, ինչպիսիք Երևանում երբևէ չեն տնկել, սակայն ընդունեց, որ մոտական 2 տարիների ընթացքում, դրանց սաղարթները միայն մասամբ կարող են ստվեր գցել մայթեզրերին:

«Ես ամռան հուլիս, օգոստոս ամիսներին կիզիչ արևի դեպքում չեմ զբոսնում քաղաքում, եթե ստիպված եմ լինում տեղ գնալ, միշտ անցնում եմ այն մայթը, որտեղ շենքն է հով անում, ծառերի արած հովն ինձ չի բացականացնում: Առավել ևս, թեղիներն այդ ամիսներին սաղարթ չեն ունենում, ստվեր չեն  գցում»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը, հավելելով, որ Հռոմը պակաս շոգ քաղաք չէ, սակայն քաղաքի կենտրոնում մայթեզրերին տնկարկներ չկան: Երևանցիներին էլ Արմեն Բեգոյանը խորհուրդ տվեց կիզիչ արևի ժամանակ տնից դուրս գալու խիստ անհրաժեշտության դեպքում անձրևանոց օգտագործել:

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման ծրագրի հիմքում ընկած գիտական հետազոտությունը ներկայացնելու՝ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների պահանջին ի պատասխան՝ Արմեն Բեգոյանն ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե կազմակերպության կատարած հսկայածավալ աշխատանքից հետո բոլորը հայտնվել են և ցանկանում են կարծիք արտահայտել:

«Հարգելիներս, ու՞ր էիք մինչև հիմա: Էդ թեղիների վիճակը 2024 թվականի՞ն է վատացել: Ինչու՞ մինչև այս այդ հետազոտությունները չէիք անում, ինչո՞վ եք զբաղված եղել, Երևանից ավելի՞ կարևոր բան ե՞ք ունեցել անելու: Թեղիները Երևանի կանաչ զանգվածի մեծամասնությունն են կազմում: Բա ու՞ր եք եղել, որտե՞ղ եք տվել էդ հարցերը»,-ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը՝ դիմելով Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներին:

ՀՀ ԳԱԱ ծառերի ջարդ Հայաստան Երևանի քաղաքապետարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին