f

Անկախ

Իշխանությունները Տավուշում ձախողել են ոռոգվող հողատարածքների կրկնապատկման ծրագիրը


Միայն 2021 թվականին նախատեսվում էր ոռոգվող տարածքն ավելացնել 5000 հա-ով, սակայն նույնիսկ 2021-2024 թվականների արդյունքներով այդ թիվն ավելի քան 10 անգամ ցածր է եղել։

 Հայաստանի իշխանությունները ձախողել են Տավուշի մարզում ոռոգվող հողերի կրկնապատկման ծրագիրը։

2021 թվականի մարտին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել էր, որ 2021 թվականի ընթացքում իշխանությունները 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսում են ոռոգելի հողերի ծավալն ավելացնել 5000 հա-ով՝ ընդհանուր ծավալը հասցնելով 8000 հա-ի։

Մարզի 2021թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում մասնավորապես ասվում է, որ մինչև 1990թ.-ը ոռոգվող հողերի մակերեսը Տավուշում կազմել Է 20,8 հազ. հա, իսկ 2020թ.-ին փաստացի ոռոգվել է 3,2 հազ. հա:

 

2021 թվականին 13 սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվում էր կառուցել 18 նոր ոռոգման համակարգ, ինչպես նաև վերանորոգել ևս 32-ը: Արդյունքում ոռոգվող հողատարածքների և այգիների ծավալը պետք է ավելանար 4800 հեկտարով։

Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե 2021 թվականից ի վեր Տավուշում որքանով է ավելացել ոռոգելի հողատարածքների մակերեսը, և թե որ գյուղերի վրա է դա անդրադարձել։

Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ 2021 թվականին մարզի հողերի ոռոգման բարելավման ոլորտում իրականացվել է 4 ծրագիր։

Ակնաղբյուր գյուղում և Բերքաբերում (և Սարիգյուղում) կառուցվել են 210 հա ոռոգման համակարգեր, Դեբեդավան գյուղում Դեբեդ գետի վրա արգելաթումբ է վերականգնվել (110 հա ոռոգման բարելավում), վերակառուցվել է «Զեյթուն» ջ/կայանի ճնշման խողովակների համակարգը (40 հա ոռոգման բարելավում):

«2021-2024թթ իրականացված ծրագրերի արդյունքում ունենք 430 հա նոր ոռոգելի տարածք, որից Բերքաբեր – 70, Սարիգյուղ – 50, Վազաշեն – 55, Այգեհովիտ – 35, Աչաջուր – 80, Չինարի – 70, Ակնաղբյուր – 50, Դիտավան – 20 հա»,-ասվում է պատասխանում։

Նախարարություններից հայտնեցին, որ ոռոգելի հողատարածքներ են ավելացել նաև Գետահովիում, Այգեձորում, Արծվաբերդում, Պառավաքարում, Վերին Կարմիրաղբյուրում, Տավուշում, Բերդում, Այրումում, Արճիսում, Բագրատաշենում, Բերդավանում, Դեբեդավանում, Դեղձավում, Ձորականում, Լճկաձորում, Ոսկեհատում և Պտղավանում:

Ընդ որում, վերը նշված գյուղերի դեպքում ավելացած ոռոգելի տարածքի չափը ՏԿԵՆ-ից չեն հայտնել։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ հողային հաշվեկշռով (պաշտոնական, այլ ոչ թե փաստացի տվյալներով՝ խմբ.) այս պահին ոռոգելի հողատարածքների մակերեսը կազմում է 6,4 հազար հա, որից 1,2-ը՝ տնամերձ հողատարածքներն են:

Տավուշի մարզ ոռոգում Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին