f

Անկախ

Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում որակավորումը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարին։ Կրեդիտային համակարգի ներդումից հետո, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու նպատակով, 2024թ-ի գործունեության համար տարեկան միավորների առաջին հաշվարկը նախատեսված է իրականացնել 2025 թ․ հունվարին։

Այսպես, Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած անձը կորցնում է այդ որակավորումը, եթե վկայական ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում չի հավաքում որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ քանակի միավորներ: Կրեդիտային միավորները ձևավորվում են հետևյալ աղբյուրներից․

մաքսային մարմնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին մասնակցություն և դրանց ամփոփիչ քննությունների հանձնում,

ապրանքները բաց թողնելու համար հիմք հանդիսացած՝ կոմիտեի սահմանած քանակի ապրանքների հայտարարագրերի ներկայացում։

Վերապատրաստման դասընթացների և դրանց ամփոփիչ քննությունների անցկացման կարգը և հաճախականությունը, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորների քանակը և հաշվառման կարգը, ինչպես նաև միավորների հատկացման կարգն ու պայմանները սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով։

Այսպիսով, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անհրաժեշտ տարեկան միավորները հատկացվում են հետևյալ դեպքերում և քանակով։ Մասնավորապես, որակավորումը պահպանելու համար տարեկան միավորների բավարար քանակը 100 միավորն է։ Այսպես․

1) մաքսային ձևակերպումների մասնագետի կողմից տվյալ տարվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար, որի հիման վրա տեղի է ունեցել ապրանքների բացթողում, տվյալ մասնագետին հատկացվում է 0.5 միավոր,

2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար տվյալ մասնագետին հատկացվում է 20 միավոր,

3) տվյալ տարում մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տվյալ մասնագետին հատկացվում է 2.3 միավոր:

Հիշատակված միավորների հատկացման պայմաններն են.

1) էլեկտրոնային եղանակով ներկայացված յուրաքանչյուր մաքսային հայտարարագրի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ տարվա ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացրած բոլոր մաքսային հայտարարագրերի քանակի մեջ այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ տվյալ մասնագետի նկատմամբ, մաքսային իրավախախտում (մաքսային կանոնների խախտում) թույլ տալու համար, նշանակվել է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց, կազմում են տասը տոկոսից ոչ ավելի,

2) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացներին տվյալ տարում մասնակցելու համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ մասնագետը ներկա է եղել տվյալ դասընթացի բոլոր դասաժամերի առնվազն 95 տոկոսին,

3) մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթացների ամփոփիչ քննության ընթացքում տրված յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար միավորներ հատկացվում են, եթե տվյալ քննության ընթացքում մաքսային ձևակերպումների տվյալ մասնագետը ճիշտ է պատասխանել քննական բոլոր հարցերի առնվազն 60 տոկոսին:

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ, կազմակերպում է մաքսային բնագավառը կարգավորող իրավական ակտերի և մաքսային հայտարարագրման ինքնաշխատ համակարգչային ծրագրի ուսուցման վերապատրաստման դասընթաց։ Հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ին, որի մասին հայտարարությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

Հայաստան ՊԵԿ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին