f

Անկախ

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Նոր-Նորքի 7-րդ զանգվածում. «Վեոլիա ջուր»-ը չի արձագանքում


Shamshyan.com-ը գրում է, որ արդեն մի քանի օր է բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, որոնք արդարացիորեն բարձրաձայնում են, որ տևական ժամանակ է՝ գլխավոր փողոցում տեղադրված դիտահորից կեղտաջրերը դուրս են թափվում ու այդպես մի քանի կմ հոսում են՝ ապականելով ողջ տարածքը:

Երեկ՝ ապրիլի 7-ին, աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ 1 ամսից ավելի է՝ բարձիթողի վիճակ է տիրում. «Կեղտաջրերը դուրս են գալիս ու մոտ 2-3 կմ հոսելով՝ գնում են. անտանլի գարշահոտություն է տիրում: Իսկ մի քանի մետր այն կողմ բազմահարկ շենքեր են, խաղահրապարակներ:

Մի քանի անգամ զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», մեր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն ոչ մի դրական արձագանք: Ավագանու նիստերից մեկի ժամանակ լսել ենք, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչպիսի հանձնարարականներ է տվել, որ պարտադիր պատասխանատուները արձագանքեն բնակիչների ահազանգերին, թեժ գիծն էլ 24 ժամ կտրվածքով գրանցի և համապատասխան կառույցներին ուղարկի մեր ահազանգերը, բայց ոնց հասկանում ենք՝ Տիգրան Ավինյանը ասում է, իսկ պատասխանատուների ականջներում երևի բամբակ է մտցրած:

Աղբյուրը հայտնում է, որ խնդրի մասին արդեն տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, ով իրավիճակի մասին արդեն զեկուցել է համապատասխան պաշտոնյաներին:

գարշահոտ կոյուղատար Վեոլիա ջուր Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին