Հայաստանում առաջացել է սպանդանոցների վերահսկման խստացման անհրաժեշտություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Սննդային արտադրանքի անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 9-ին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։
Այսպիսով, ինչպես նշել է փոխնախարարը, խախտումներ բացահայտելու դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյան օրինական իրավունք եւ լիակատար հիմք կունենա սպանդանոցի գործունեությունը կանգնեցնելու կամ դադարեցնելու համար։