f

Անկախ

Թշնամու կրակոցներից Մովսեսում 6 տուն է վնասվել, 2 գերեզմանաքար․ գյուղապետ


Կրակը թիրախային է եղել, ուղիղ նշանառության տակ են առել գյուղը, տարբեր թաղամասերում են կրակոցներ եղել, գերեզմանոցն է ուղիղ թիրախի տակ եղել կրակահերթերով ու մեծ զենքերով: Այս մասին NEWS-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Մովսես վարչական շրջանի ղեկավար Արմեն Փոլադյանը:

«Կրակոցները սկսել են ապրիլի 5-ին՝ 21:00-ի կողմերը և ավարտվել ապրիլի 6-ի առավոտյան 05:30-ին: Կրակել են տարբեր չափի զինատեսակներից, հիմնականում 22 միլիմետրանոց զենքից, ավտոմատի մանր կրակոցներ էլ են եղել: Նախնական տվյալներով՝ բնակիչներից ահազանգով, 6 տուն է վնասվել, 2 գերեզմանաքար:

Բայց հնարավոր է, որ այդ թիվն ավելանա, որովհետև տներ կան, որոնց տերերն այստեղ չեն: Ես չեմ հասցրել ամբողջը նայել: Համ փորձում էին վախեցնել, համ էլ որ մենք էլ պատասխան կրակ բացենք, ինձ թվում է, դա էր հիմնական պատճառը, որովհետև կրակում էին ժամը մեկ հաճախականությամբ»,-ասաց նա:

Գյուղապետը, սակայն նկատեց, որ ժողովուրդն արդեն կոփված է. «Ավելի մեծ կրակոցներ են տեսել, ավելի մեծ պատերազմ են տեսել: Էն ժամանակ՝ 90-ականներին, գյուղի մեջ  տանկով խփելիս են եղել: Էդքանը տենողը հիմա դժվար  կվախենա:

Մինչ այժմ՝ ամսի  6-ից առավոտից մինչ օրս կրակոցներ չկան:

Գյուղի կենտրոնից մինչև իրանց պոստ կլինի մի երկու կիլոմետր, իսկ գյուղի վերջին տներից մինչև իրանց պոստերը՝ մի քանի հարյուր կիլոմետր էլ չկա: Մոտ ենք:

Վերջին 4 տարում չէր եղել կրակոց, վերջինը եղել ա 2020 թվականին: Դպրոցը ուղիղ նշանառության տակ ա, դպրոցին կպել են 2014 թվականին կարծեմ, երբ կրակել են: Գյուղի մեծ մասը ուղիղ նշանառության տակ ա գտնվում: Տեղ կա իրանք են բարձր, տեղ կա մենք ենք բարձր, բայց գյուղից բարձր դիրքեր ունեն, որտեղից իրանք դիտարկում են գյուղը»:

Հարցին՝ գյուղի վարչական տարածքներից Ադրբեջանի հսկողության տակ կա՞ն, Փոլադյանը պատասխանեց. «Այո, կան,  որ իրենց հսկողության տակ են, կան, որ իրենց նշանառության տակ են ու մարդիկ չեն օգտագործում էդ հողերը: Որ կրակոցներ չլինեն, մեր մշակելու հողերը մոտ մի 200 հեկտարով կավելանան:

Գյուղում էս պահին մեծերն են գերակշռում, երիտասարդները քիչ են: Աշխատատեղի պակասի պատճառով երիտասարդները քիչ են, ծնելիությունը քիչ ա, դրա համար էլ դպրոցում քիչ աշակերտ կա: Եթե գյուղի բնակչությունը ԽՍՀՄ-ի ժամանակների հետ համեմատած պակասել ա մոտ 2 անգամ, աշակերտների թիվը պակասել ա մոտ 10 անգամ:

Տնտեսության հիմքը արտադրությունն ա, որ հա՛մ շահավետ ա, հա՛մ շատ աշխատատեղ լինի, գյուղական ինչ ունենք մթերվի՝ կաթնամթերք, միրգ բանջարեղեն: Կարելի է էդ ուղղությամբ զբաղվել»:

Նրա խոսքով, մշակվող հողերին համապատասխան տեխնիկա ունեն. «Էս պահին էնքան չենք արտադրում, որ կողքի գյուղերին տանք: Քիչ ենք արտադրում, չի հերիքում: Գյուղի բնակչության մաեծ մասը թոշակառու են, երիտասարդները քիչ են, որ մշակեն: Ներկա դրությամբ գյուղի բնակիչների մեծ մասը իր ցորենից ստացած ալյուրը չի օգտագործում, առնում ա:

Գյուղում ունենք Արցախից բռնի տեղահանված 9 ընտանիք՝ ընդհանուր 45 հոգի, որոնց թվում  մանկապարտեզի երեխաներ էլ կան դպրոցի աշակերտներ էլ: Ժամանակավոր կեցության համար համագյուղացիների տներն ենք տվել, բայց անորոշ ժամանակով: Վաղը մյուս օր կարող ա տան տերերը վերադառնան, իրենց տանն ուզենան ապրել, բնականաբար պիտի դուրս գան այդ մարդիկ: Արցախցիների համար աջակցության ծրագիր կար անասնապահության հետ կապված, բայց չուզեցին, էդ մարդիկ ասում են չգիտենք՝  ինչքան ենք մնալու գյուղում, անասուններին վերցնենք, ինչ անենք: Ասում են եթե ուզում եք լավություն անեք, նախ բնակարանի հարցը լուծեք, իմանանք որտեղ ենք ապրում: Եթե էստեղ ենք բնակարան վերցնում, իմանանք՝ ինչով ենք զբաղվելու՝ անասնապահություն, այգեգործություն: Առաջյաին խնդիրը նրանց համար տան հարցն ա, կապ չունի էստեղ թե ուրիշ տեղ»:

կրակոցներ Մովսես գյուղ Ադրբեջան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին