ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հերքել է այն փաստարկները, որ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում։ Ըստ Politico-ի՝ Օսթինը շեշտել է, որ ինքը պաղեստինցիների ցեղասպանության ապացույցներ չի տեսել:
«Մենք ապացույցներ չունենք Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանության վերաբերյալ», - ասել է Օսթինը Սենատի Զինված ուժերի հարցով հանձնաժողովում, բյուջեի լսումների ժամանակ:
Ցուցարարները մի քանի անգամ ընդհատել են նրա ելույթը: Բողոքի ցույցի մասնակիցները բարձրացրել են Պաղեստինի դրոշը և Օսթինից պահանջել, որ վերջ տա Իսրայել զենք ուղարկելուն: