Ուկրաինական զորքերի հարվածները ՌԴ նավթավերամշակման գործարաններին կարող են վնաս հասցնել համաշխարհային էներգետիկ համակարգին: ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Իհարկե, այս հարձակումները կարող են դոմինոյի ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ ոլորտի վրա»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
Օսթինը շեշտել է, որ Կիևն, ավելի լավ է, հարվածներ հասցնի ռազմական գործողությունների ընթացքի վրա ուղղակիորեն ազդող և Ուկրաինայի ԶՈՒ մարտավարական կարիքները բավարարող թիրախներին։