f

Անկախ

Կրակոցներ՝ Երևանում, միջադեպի մասնակիցների թիվն անցնում է երկու տասնյակը


Ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ  և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Խաչատրյանը և 30-ամյա Սարգիս Խաչատրյանը վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հովհաննիսյանն իր ընկերների՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Սարգսյանի, Երևանի բնակիչ 26-ամյա Միքայել Կալաչյանի, 28-ամյա Հայկազ Սարգսյանի իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Նարեկ Բեգոյանի, 30-ամյա Զեբիկ Զախարովի, 21-ամյա Արմեն Գալստյանի, 23-ամյա Գագիկ Բեգլարյանի, 27-ամյա Սերյոժա Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի, հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խաչատրյանին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Խաչատրյանը իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դավիթ Ղուշչյանը, 33-ամյա Նարեկ Ավետիսյանը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Արսեն Աբրահամյանը, 37-ամյա Գևորգ Հակոբյանը, 37-ամյա Վլադիմիր Գասպարյանը, 39-ամյա Ռոման Սարգսյանը, 35-ամյա Նազարեթ Աղազարյանը, 33-ամյա Ժորա Կիրակոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կոլյա Նահապետյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Արմեն Մկրտչյանը իր վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով և 33-ամյա Գոռ Իսրայելյանը։ Կ. Հովհաննիսյանի ընկեր Ստեփան Սարգսյանը, լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում, մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել  է Դ. Խաչատրյանի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խաչատրյանի ընկեր Մ․ Պետրոսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Սարգսյանին: Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների հեռանալու ընթացքում  Գոռ Իսրայելյանն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիքից կրակոցներ է արձակել Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ:

Ձեռնարկվում  են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող  հրազենները  հայտնաբերելու ուղղությամբ:

կրակոցներ Երևան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին