f

Անկախ

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ազատ արձակել 40 իսրայելցի պատանդի


Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է Գազայի հատվածում Իսրայելի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրի շրջանակում ազատ արձակել 40 ողջ պատանդի: Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։

Իսրայելը պահանջում է, որ արմատականները վերադարձնեն 40 ողջ պատանդին՝ համաձայն Գազայի հատվածում զինադադար հաստատելու նոր առաջարկի, նշում է թերթը։ Սակայն ՀԱՄԱՍ-ն ասել է, որ այս պահնաջը բավարարելու համար պետք է ազատ արձակի իսրայելցի տղամարդ զինվորներին, քանի որ իր մոտ չունի 40 ողջ տարեց, կին և իգական սեռի զինվոր։ Միևնույն ժամանակ, արմատականները հրաժարվում են ազատ արձակել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին գերեվարված տղամարդ զինվորներին և պատրաստ են ազատ արձակել 40-ից պակաս պատանդի, հաղորդում է Kan հեռուստաընկերությունը՝ այս հարցը համարելով ամենամեծ խոչընդոտը Կահիրեում ընթացող բանակցություններում։

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ բանակցողները հակամարտող կողմերին ներկայացրել են Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ, որը պետք է իրականացվի երեք փուլով։ Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 40 իսրայելցի պատանդի՝ 900 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում 100-ը ցմահ դատապարտված, ազատ արձակման դիմաց։ Հրադադարի հնարավոր համաձայնագրի այլ պարամետրերի թվում հեռուստաալիքի աղբյուրները նշել են տեղահանված խաղաղ բնակիչների վերադարձը անկլավի հյուսիսային հատված և մարդասիրական օգնությունով 500 բեռնատարի ամենօրյա անցումը:

ՀԱՄԱՍ պաղեստինա-իսրայելական հակամարտություն Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին