f

Անկախ

Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը. Փաշինյան


Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման հաջորդ կարևոր արդյունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն էր քաղաքացիական առաքելության և այսօր  Կառավարությունը  քննարկում է առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարացնելու հարցը:

Ինչպես տեսնում եք, Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն ու խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու, որ ամենակարևորն է, ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ համաձայնությունների ձեռքբերման գործում ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թիրախվորումը զարմանալի, անհասկանալի եւ անընդունելի է ինձ համար եւ Հայաստանի կառավարության համար: Եթե Մակրոնին թիրախավորում եմ ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, այդ որոշումը ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով: Ուզում եմ ԵՄ բոլոր ղեկավարներին շնորհակալություն հայտնել այդ որոշման համար, որ տեղի է ունեցել Հայաստանի խնդրանքով:

ԵՄ առաքելությունը այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ ԵՄ-ի եւ  նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի եւ շփման գծի ողջ երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության ղբյուր է դարձել, ինչը չափազանց կարեւոր է մեզ համար:

Կարեւոր է, որ ԵՄ-ն եւ նրա գործընկերները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի եւ շփման գծի երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանան: Այդ տեղեկատվությունն ակնհայտ կդարձնի, որ ՀՀ-ն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ այս պատմության ագրեսիվ կողմը չէ»,-ասաց վարչապետը:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին