f

Անկախ

Հայաստանի տարածքում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել․ Նիկոլ Փաշինյան


Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով։

Այս մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ երաշխքիներ կան, որ պատերազմ չի սկսվի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելուց հետո, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երաշխիքը նշանակում է բացառում, այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ կլինի»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածքից տարածքներ զիջելուն և ՀՀ սուվերենությունը կասկածի տակ դնելուն, Փաշինյանը նշեց․

«Ես երաշխիք չեմ տալիս, որովհետև, ինչպես ասացի, երաշխիք երբեք գոյություն չի ունեցել։ Ես ասում եմ՝ մենք ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքիների մեր համակարգը։ Ոսկեպար գյուղի որևէ բնակչի ես որևէ տեղ, որևէ ֆորմատով երբեք չեմ ասել ու լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված պետք է տանք որևէ մեկին։ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»։

Հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը պատրաստվում նախքան սահմանազատման գործընթացը հանձնել Տավուշից 4 գյուղ՝ այն դեպքում, երբ համաձայնություն անգամ չկա, թե որ քարտեզներով է իրականացվելու սահմանազտման գործընթացը, Փաշինյանը ասաց․

«Բացարձակապես սուտ է և հերյուրանք, որ Տավուշի մարզից թեկուզ 1 միլիմետր տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող։ Դա քաղաքական միավորներ հավաքելու նպատակով  որոշ ապապետական ուժերի կողմից  վճարովի ձևով տարածվող սուտ է»։

Դիտարկմանը, թե մի քանի կիլոմետր է հեռու  հայկական բնակավայրից մինչև այն տարածք, որտեղ կանգնելու են ադրբեջանցիները և արդյոք դա սպառնալիք չէ ներկայացնում, Փաշինյանը ասաց․

«Կապանում սահմանը  մի քանի մետրի վրա է գտնվում, մենք խոսում ենք անվտանգության մասին, բա մի քանի մետրի վրա եղել են  և կան Այգեհովիտ, Բերքաբեր, Այգեպար գյուղերը, 30 տարի ոնց է եղել այդպես։ Մենք խոսում ենք անվտանգության համակարգ ու պետական սահման ստեղծելու մասին»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով մինչև չհամաձայնեցվեն, թե ո՞ր քարտեզով են առաջնորդվելու կողմերը, ոչ մի գործընթաց սկսել չի կարող։

«Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում  երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին