f

Անկախ

Տեղեկությունների համաձայն Ադրբեջանը համաձայնություն է տվել՝ Արցախը միավորվի ՀՀ-ն, հետո հրաժարվել է. Արցախի ԱԺ պատգամավոր


Ի պատասխան այսօր՝ ապրիլի 10-ին, Աժ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում սկսել խոսակցություն Ադրբեջանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղը չի գնացել, որովհետև արգելել են Արցախի ԱԺ պատագամավորն  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ արգելքի մասին տեղյակ չէ:

«Բանակցային ամբողջ գործընթացում տարբեր նախագծեր են քննարկվել, տարբեր մոտեցումներ են եղել կարգավիճակի և տարածքների հետ կապված: Տարիներով ընթացել են այդ բանակցությունները, բայց փաստն այն է, որ արդյունք չի եղել»,-հավելեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, որ միջազգային հանրությունը Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց.

«Եթե միջազգային հանրությունն այդպես է գտնում, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ գալիս էին Արցախ, պաշտոնյաների հետ հանդիպումներ էին ունենում, Մինսկի խմբի ներկայացուցիչները ամեն անգամ տարածաշրջան գալով հանդիպում էին նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նպատակը ո՞րն է եղել այդ ամենի»:

Վարչապետի մյուս հայտարարությանը, թե ամբողջ պրոբլեմն այն է, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, Վահրամ Բալայանն պատասխանեց.

«Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար իշխանության տարբեր թևերի մոտեցումներ, որովհետև Պետրոսյանը գտնում էր, որ Արցախը որոշակի ինքնավարության կարգավիճակով պետք է մնար Ադրբեջանի կազմում:  Երևի այդ հակասությունների հողի վրա նա հրաժարական տվեց»,-ապա հավելեց, որ եթե Արցախի հարցը չկար, Մինսկի խումբն ինչու՞ էր գալիս: Բացի այդ փաթեթային, փուլային առաջարկությունները ինչի՞ մասին էին: Նա նշեց, որ կային որոշ հրապարակված փաստաթղթեր, որտեղ քննարկվում էին Արցախի տարածքների, փախստականների կարգավիճակի հետ կապված հարցերը: Այդ հարցերը կային, քննարկվում էին, սա է փաստը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք չենք ընդունել, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ՝ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական և Լեռային Ղարաբաղի ադրբեջանական համայնքները, Վահրամ Բալայանն ասաց, որ փաստաթղթերում տարբեր մոտեցումներ են եղել՝ Ադրբեջանական կողմը մի բան է առաջարկել, Հայկականը՝ մեկ այլ:

«Բայց փաստն այն էր, որ Արցախն ինքնուրույն պետություն էր, և այդ գործընթացները ընթանում էին՝ հարցին ոչ վերջանականապես լուծում տրված: Եղած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը համաձայնություն է տվել, որ Արցախը միավորվի Հայաստանին, բայց հետո Ալիևի Բաքու վերադառնալուց հետո հրաժարվել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչու՞ ընդդիմությունը ժամանակին Արցախյան հարցը չի լուծել, Արցախի ԱԺ պատգամավորն ասաց.

«Եթե սկզբնական շրջանում մենք պատերազմում հաջողություն ունեցանք և Ադրբեջանը համակերպված էր դրա հետ, հետագայում նավթի, գազի ռեսուրսները սկսեցին օգտագործել: Դա դարձավ ոչ միայն նոր զինատեսակներ ձեռք բերելու հնարավորություն, այլև տարբեր երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և աջակցություն ստանալու հնարավորություն: Ադրբեջանը շահեկան վիճակում էր, որովհետև էներգետիկ ռեսուրսները, լոգիստիկ հնարավորությունները կարողացավ օգտագործել իր նպատակին հասնելու համար: Նրան անվերապահորեն աջակցում էր Թուրքիան, և առաջին օրերից սկսած մինչև այս վերջին պատերազմը աներկբա կանգնած էր Ադրբեջանի կողքին ՝ թե՛ ռազմագիտական, թե՛ դիվանագիտական առումով»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ պետություններ Արցախն օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար, Վահրամ Բալայանն  ասաց, որ փաստն այն է, որ տարածաշրջանում շահագրգռված երկրները միշտ էլ օգտագործել են այդ հակասությունները իրենց խնդիրները լուծելու համար՝ թե՛ Արևմուտքը, թե՛Ռուսաստանը:

«Դա նոր բան չէ: 1917-1918 թվականներից սկսած տարբեր ուժային կենտրոններ օգտագործել են այդ հակասությունները իրենց շահերը սպասարկելու համար»,-հավելեց Վահրամ Բալայանը:

Վահրամ Բալայան Արցախ Ադրբեջան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին