Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդներ կուղարկի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Այս մասին գրում է economictimes.indiatimes.com-ը՝ մանրամասնելով, որ սա տեղի է ունենում Հնդկաստանի՝ առանցքային տարածաշրջանների հետ ռազմավարական կապերն ընդլայնելու ավելի լայն քաղաքականության նախաձեռնությանը համահունչ:
Աղբյուրը նկատում է, որ սա տեղի է ունենում նորացված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։
Հայաստանում ռազմական կցորդ նշանակելու որոշումը կայացվել է այն ժամանակ, Երևանը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Հնդկաստանի հետ պաշտպանական հարաբերությունների ընդլայնման հարցում։
Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի կնքվել է Հայաստանին հնդկական ռազմական տեխնիկա, ներառյալ բազմափողանի հրթիռային կայաններ, սպառազինությունների մատակարարման պայմանագիր: Գործարքը կայացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստան-Ադրբեջան բախման ֆոնին, գրում է կայքը:
Հնդկաստանը, ռազմավարական կապերն ընդլայնելու նպատակով, առաջին անգամ ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում
Կարդացեք նաև
- Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
- 10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
- Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան