f

Անկախ

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան


Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ընդդիմությունից պրծավ, հետո մեղադրեց Ռուսաստանին, Արցախի իշխանություններին, Արցախի ժողովրդին: Երկրորդը, Արեւմուտքը օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու կոնտեքստում փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը: Իրենք հեշտությամբ մտել են այդ դերի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները եւ Հայաստանին չի տալիս խոստացած զենքը, Մինասյանն ասաց, որ այդ խնդրի լուծման ձեւը այն է, որ պետք է գնալ, Ռուսաստանի հետ նստել, խոսել, քննարկել, պահանջել ստանալ, կամ ռնվազն այլընտրանքային լուծում տալ, ոչ թե մուննաթ գալ: «Մուննաթի ինստիտուտը բնորոշ է այս իշխանությանը, մուննաթ է գալիս բոլորի վրա, որոնք որեւէ կերպ կարող է իրենց կարճ մտածողությամբ, իրենց աթոռից դուրս  պատկերացնեն որեւէ այլ լուծում:

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից: Ոչ, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է, Հայաստանը այս գորշ գայլերի արանքում թողնե՞լն է: Թե գտնել երկխոսության այնպիսի հարթակ, որ կարողանաս քո դաշնակցային հարաբերությունները, քո բնական դաշնակից համարվող Իրանին ներգրավել տարածաշրջանում կարեւորագույն անվտանգային հարցերի լուծմանը՝ առանց վնասելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այս իշխանությունը Հայաստանը տանում է մի նոր կառափնարան:

Հայաստան Արծվիկ Մինասյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին