Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում զինվորական բեռնատարն ընկել է գետը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լուրում ասվում է, որ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.), որը վարել է Howo բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։
Միջադեպի արդյունքում մահացել են վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.)։