f

Անկախ

Իսկ մենք կառավարություն ունե՞նք, ճիշտն ասած՝ ինձ հայտնի չէ. Թաթուլ Մանասերյան


2024թ-ի հունվար-փետրվարին, ՀՀ մշակող արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը 2023թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47%-ով: Պարզվում է, որ այդ ցուցանիշին նպաստել է «Ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» ոլորտը, որտեղ աճը 49.9%-ային կետ է եղել։ Ստացվում է, որ Հայաստանում  մշակող արդյունաբերությաումը փաստացի կրճատվել է մոտ 3%-ով։ Արդյունաբերության այս ճյուղը յուրաքանչյուր պետության տնտեսության հիմնական ոլորտն է և  նրա վիճակի ցուցիչը։ Արդյունքում ստացվում է, որ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր՝ 8.7 % տնտեսական աճ, իսկ տնտեսության հիմնական ճյուղում՝ փաստացի անկում։ Տնտեսության մեջ գրանցված վերոնշյալ և այլ պարադոքսալ միտումների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։


Թ. Մանասերյան-Կարծում եմ, որ մենք բոլորս արդեն սովորել ենք այդ ցուցանիշներին, պարադոքսների տնտեսությանը և հասկանալի է, որ այդ արդյունքի մեծ մասն էլ վերաարտահանումն է։ Որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ այն հենց այդպես է, կարող են նայել թե տնտեսության մեջ, օրինակ, էլեկտաէներգիայի արտադրությունը ավելացե՞լ է, թե՞ պակասել, կամ սպառումն ավելացե՞լ է, թե՞ ոչ։ Չի կարող արդյունաբերությունը զարգանալ և էլեկտրաէներգիայի արտադրությունն իջնի։

Այսինքն, սրանք շատ պարզ տրամաբանական գործոններ են, որոնցով կարելի է իրական պատկերացում կազմել, թե իրականում ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ։

Panorama.am-Ձեր կարծիքով մշակող արդրյունաբերության անկումն ինչո՞վ է պայմանավորված։

Թ. Մանասերյան-Երբ խոսվում է ոսկերչական իրերի մասին և այլն և  եթե դրանք արտադրվում են, ապա պետք է ունենան որոշակի ծախսեր, այդ թվում նաև իմ հիշատակած կոմունալ ծախսերը։ Բայց եթե դրանք բացակայում են, հետևաբար այն դրսից է ։ Արտահանվող հատվածում մենք ունեք աճ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այն, մեղմ ասած, ամբողջությամբ մեր արտադրանքը չէ։ Այն, ինչն արտահանվում է, միայն Հայաստանի արտադրանքը չէ և այստեղ պետք է մի քիչ զգույշ լինենք տնտեսական ցուցանիշների հետ։

Panorama.am-Այս առումով ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործողությունները։ Վերջին տարիներին մեծ ծավալով միջոցներ են ներհոսում Հայաստան, բայց, փաստորեն, դրանք որևէ կերպ չեն գեներացվում այստեղ տնտեսության հիմնական ճյուղի՝ արդյունաբերական արտադրության մեջ։

Թ. Մանասերյան-Իսկ մենք կառավարույթուն ունե՞նք, ճիշտն ասած՝ ինձ հայտնի չէ։ Գյուղատնտեսության մասով ոչ միայն պատասխանատու անձ չունենք, այլև քաղագրարային  քայլ չունենք։  Արդյունաբերության հատվածում նույնը, իրական հատվածում անկում ունենք։ Երբ ցույց են տալիս թե ավելացրել են ներդրումները, պետք է ուշադրություն դարձնել թե ներդրումները որտեղ են ավելացել։ Դրա մեծ մասը բանկային համակարգում է , ավիացիայում, հանքարդյունաբերությունում, որոնք կապ չուրնեն մշակող վերամշակող  ճյուղերի հետ, այն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Թաթուլ Մանասերյան ՀՀ Կառավարություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին