Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել, որը մոտ մեկ ժամ անց ավարտվել է, հայտնում է «Հրապարակ»-ը։
Շուրջ մեկ ժամ անց նիստն ավարտվել է, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։