f

Անկախ

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել


Երևան քաղաքի Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականին, նկատի ունենալով, որ ՍՊ ընկերության տնօրենն իր խորհրդական, ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմն է, ՍՊ ընկերության համար ձեռնտու պայմաններով կնքել է վարձակալության պայմանագիր: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը, անտեսելով Հողային օրենսգրքի վերաբերելի հոդվածները, Կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի՝ համայնքի հողերից հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքը տրամադրվում է մրցույթով՝ հրապարակային սակարկությունների միջոցով, չի ստեղծել մրցութային հանձնաժողով: Փոխարենը, Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը 2009 թվականի մայիսի 29-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ, օրակարգում ներառել է «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած տարածքը ՍՊ ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու հարցը:

Համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և արձանագրելով, որ «Վարդավառ» զբոսայգին ունի լուրջ ներդրումների կարիք, իսկ Էրեբունու թաղապետարանը չունի ընթացիկ ծախսեր և ներդրումներ կատարելու բավարար ֆինանսական միջոցներ, տարածքը նախկինում վարձակալած ընկերությունը չի կարողացել բարեկարգման աշխատանքներ կատարել զբոսայգում, 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ՝ չեղյալ է ճանաչել «Վարդավառ» զբոսայգին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Էրեբունի համայնքի նախկին որոշումը և զբոսայգու ու լճի զբաղեցրած տարածքը 99 տարի ժամկետով՝ տարեկան 619 հազար 655 դրամ վարձավճարով, վարձակալական հիմունքներով ու կառուցապատման իրավունքով տրամադրել է ԱԺ նախկին պատգամավորի որդու մտերիմին պատկանող ՍՊ ընկերությանը:

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարը ավագանուն չի տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետի, Լիոնի քաղաքապետի և Մեծ Լիոնի նախագահի միջև 2008 թվականին ստորագրված համագործակցության համաձայնագրով՝ Լիոն քաղաքը ֆինանսավորել է Էրեբունի համայնքին՝ բարեկարգելու «Վարդավառ» զբոսայգին (ներկայում՝ «Լիոնի այգին»):

Արդյունքում՝ չեն սահմանվել մրցույթի պայմանները, վճարի մեկնարկային չափը, չի կազմակերպվել բաց մրցույթ, իսկ տարեկան վարձավճարի մեկնարկային նվազագույն՝ 12 մլն 500 հազար դրամի փոխարեն, արդեն իսկ Լիոն քաղաքի միջոցներով բարեկարգվող «Վարդավառ» զբոսայգին վարձակալությամբ տրամադրվել է ՍՊ ընկերությանն ակնհայտ ցածր՝ 619 հազար 655 դրամով:

Դատախազը 2024 թվականի մարտի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Դատախազը 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Դատախազություն քրեական հետապնդում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին